«Հրապարակ» թերթը գրում է. «Ամիսներ շարունակ լուրեր են շրջանառվում, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հնարավոր է մասնակցի Երեւանի ընտրություններին: Նրա հրաժարականից ի վեր տարբեր քաղաքական ուժեր եւ անձինք նրան համոզում են մտնել քաղաքականություն, սակայն նա մերժում է: Իսկ Երեւանի ընտրություններին մասնակցելու հարցում էլ օրեր առաջ մեր լրագրողին ասել էր, որ առաջարկ ստացել է, սակայն դեռ որոշում չի կայացրել: Վերջին օրերին տարբեր աղբյուրներից ինֆորմացիա ենք ստանում, որ Թաթոյանը որոշում է կայացրել, եւ նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Փորձ է արվում Թաթոյանի շուրջ լայն կոնսոլիդացիա ձեւավորել։ Ըստ էության, նա համարվում է այն կոմպրոմիսային թեկնածուն, որի դեպքում կարող է մի քանի ուժ միավորվել եւ միասնական թեկնածու առաջադրել: Իհարկե, իշխանությունը փորձելու է ջլատել դաշտը եւ հնարավորինս շատ թեկնածուներ մտցնել խաղի մեջ, որ այդ ուժերը միմյանցից ձայներ խլեն, եւ ընդդիմության ձայները փոշիանան` նպաստելով ՔՊ-ի հաղթանակին: Բայց ընդդիմության որոշ գործիչներ հասկանում են դա եւ ամեն ինչ անում են իշխանությունների պլանները ձախողելու համար: Այս առումով Թաթոյանը հարմար թեկնածուներից է: Սակայն երեկ Թաթոյանը մեր զանգերին եւ հաղորդագրություններին այդպես էլ չպատասխանեց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17