Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Ենգիբարյանն ու Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել
։ Panorama.am-ին ՄԻԵԴ-ից հայտնեցին, որ դատարանն արձանագրել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված կյանքի իրավունքը, ինչպես նաև գործի քննության ընթացքում տեղի են ունեցել խախտումներ: Դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է դիմումատուներին վճարել 39 հազար դոլար՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: ՄԻԵԴ դիմած Սերգեյ Ենգիբարյանն ու Անժելա Սիմոնյանը ազգությամբ հայեր են՝ ծնված 1952 թ. և 1983 թ., ապրում են Երևանում։ Գործը վերաբերում է 2011-ին հետապնդման ժամանակ ոստիկանների կրակոցից սպանված Արման Ենգիբարյանին, որը Ս. Ենգիբարյանի որդին է, Ա. Սիմոնյանի՝ ամուսինը։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 12 տարի առաջ՝ հունիսի 14-ին Գարեգին Նժդեհի անվան հրապարակի հարևանությամբ։ Ենգիբարյանը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ստացած վնասվածքների հետևանքով մահացել էր։ Հայցվորները պնդել են, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայով նախատեսված կյանքի իրավունքը, արդյունավետ քննությունը, քանի որ իշխանությունները հրաժարվել են Արման Ենգիբարյանին ճանաչել տուժող, զոհ։ Նրանք նաև բողոքել են, որ ոստիկանապետի հայտարարությունների հետևանքով խախտվել է կոնվենցիայով սահմանված անմեղության կանխավարկածի իրավունքը։
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47