«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, նրա մտերիմ դարձած Արման Հակոբջանյանին այս օրերին հաջողվել է փախչել Արցախից՝ «ճեղքելով» շրջափակումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար փորձեց անձամբ կապ հաստատել Արման Հակոբջանյանի հետ։ Սկզբում զանգահարեցինք նրա Արցախի հեռախոսահամարին, որն անհասանելի էր, այնուհետեւ զանգահարեցինք նրա երեւանյան հեռախոսահամարին. Հակոբջանյանը պատասխանեց այդ հեռախոսահամարին: Նա չցանկացավ մեկնաբանություն տալ, բայց ոչ էլ հերքեց մեր տեղեկությունը. «Ես չեմ պատրաստվում մեկնաբանություն տալ: Շատ մարդիկ գտնվել են այս կողմում, բայց ճանապարհը փակվելուց հետո կարողացել են դուրս գալ: Այդ ի՞նչ հարց է, որ տալիս եք: Ես պարտավո՞ր եմ մեկնաբանություն տալ. դա իմ անվտանգության հարցն է »,-ասաց նա: Այսինքն՝ ըստ Հակոբջանյանի՝ Արցախում ապրելն այլեւս անվտանգ չէ: Սա ասում է Արցախում պետական պաշտոն զբաղեցրած անձնավորությունը: Հարցին, թե Արցախից ինչպես է փախչել, դուրս եկել, վերջինս վրդովված արձագանքեց. «Ես չեմ կարող դրական պատասխան տալ. ինձ ով զանգում, հարցնում է, ես ոչ մեկին չեմ պատասխանում՝ ուր եմ։ Ինչու՞ պետք է ասեմ: Ես ո՞վ եմ, գործարար տղա եմ, ի՞նչ հետաքրքրություն կա՝ ինձ հետ կապված»: Հակոբջանյանն այդպես էլ չհասկացավ, որ Արցախի հաշվին հարստացած, Արցախի գրեթե բոլոր մրցույթներում հաղթած ու միլիոններով գումարներ աշխատած մարդը երբ շրջափակված Արցախից դուրս է գալիս, փախչում է, դա շատ վատ ազդակ է շարքային քաղաքացու համար: Այսինքն՝ էլ ոչինչ չկա՞անելու Արցախում: Իսկ թե ինչով է զբաղված Արման Հակոբջանյանը Երեւանում, կներկայացնենք հաջորդիվ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47