«Արդեն որերորդ անգամ Փաշինյանը խոսում է զինվորների կյանքեր փրկելու մասին և արդեն որերորդ անգամ այդ զինվորների թիվը փոփոխվում է»,-ՀՀԿ-ի գրասենյակում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները ներկայացնելու ծավալուն զեկույցին: Մամիջանյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 12-ին նա ասել էր, թե 20 հազար զինվորի կյանք է փրկել, նոյեմբերի 16-ին՝ 30 հազար զինվորի, իսկ նախորդ օրը քննիչ հանձնաժողովում հայտնում է 25 հազար զինվորի կյանքը փրկելու մասին: Այդ իրողությունից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ենթադրեց, որ հայ զինվորի կյանքը Փաշինյանի համար արժեք չունի: Անդրադառնալով հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման մասին Փաշինյանի հնչեցրած տեղեկատվությանը և տեղեկացնելով, որ դրան ՀՀԿ-ից մասնակցել էր Էդուրադ Շարմազանովը՝ Մամիջանյանն ասաց, որ այդ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տված, որ ինքն է խնդրել ՌԴ-ին Սյունիքում տեղադրել Ռուսաստանի դրոշները: Մամիջանյանն անդրադարձավ նաև Փաշինյանի հայտարարած Շուշիի և Սյունիքով անցնող ճանապարհի կարմիր գծերին: «Փաշինյանը փորձում է մանիպուլյացնել՝ փախստականների վերադարձը ներկայացնելով, որ իբր, ըստ ադրբեջանական կողմի, 90%-ով ադրբեջանցիներով բնակցեված Շուշի կվերադառնային ադրբեջանցիները և փաստացի այն չէր լինի Արցախի Հանրապետության տիրապետության տակ»,-հայտնեց Մամիջանյանը և հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում ասվում էր, թե ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հովանու ներքո տեղի է ունենալու փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայերրը, հարցրեց, թե այս պահի դրությամբ Արցախի հանրապետության տարածքում արդյո՞ք մեկ ադրբեջանցի վերադարձել է: «Հետևաբար, ներկայացնել, թե նմանօրինակ ձևակերպումը նշանակում էր Շուշիի կորուստ, մանիպուլյացիա է, Փաշինյանը պարզապես ստում է, այդ օրը հնարավոր էր Շուշիի պահպանմամբ հրադադր»,-ասաց Մամիջանյանը և ընդգծեց, որ Փաշինյանի հայտարարած բոլոր կարմիր գծերը, որոնց պատճառով հոկտեմբերի 19-ին չէր համաձայնել հրադադարին, նոյեմբերի 9-ին նուն կերպ էլ ստորագրվեցին: Այդ ամենից Մամիջանյանը եկավ այն եզրահանգման, որ հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում բոլոր զոհերը Փաշինյանի գործունեության ուղղակի հետևանք են:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47