«Հունիսի 15-ին Հաքարիի կամրջի միջադեպը հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետևանք էր։ Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել սկսել սահմանազատման և սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքը, և այդ աշխատանքները պետք է լինեն մանրակրկիտ և արդյունավետ»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է հայկական կողմի բողոքին արձագանքել Մոսկվան։
Հիշեցնենք, որ Հաքարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավման հետ կապված միջադեպի կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ։ Հայաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի դժգոհությունը այս միջադեպի առնչությամբ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է օգնել սահմանային գծի անցման որոշմանը, որը դարձել է կողմերի միջև կռվախնձոր։ «Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքներն անհիմն են։ Այս կապակցությամբ մենք խորհուրդ ենք տալիս նվազեցնել ԶԼՄ-ների հռետորաբանության աստիճանը: Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար։ Նրանք հստակորեն կատարում են իրավիճակի կայունացման և իրենց պատասխանատվության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների պահպանման խնդիրները»,- ընդգծել է նա։
Աղբյուր` Panorama.am
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44