«Զինված ուժերի Գլխավոր շտաբը վարչապետ Նիկոլ Փաշինյանին չէր կարող մտացածին բաներ զեկուցել, սակայն զեկուցման ժամանակ ես չեմ եղել ո՜չ Նիկոլ Փաշինյանի, ո՜չ էլ Օնիկ Գասպարյանի կողքին»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի արդյունքներին վերաբերյալ երեկ արված հայտարարություններին։ Հիշեցնենք, որ ըստ Փաշինյանի, նա ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանից է իմացել, որ ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն՝ փակել ճանապարհը, սակայն ԶՈՒ գլխավոր շտաբը չի հաստատել այդ տեղեկատվությունը։ «Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, իսկ ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկությունն է ճիշտ», - նշել էր Փաշինյանը։ 24News-ի հարցին, արդյոք անճշտություններ եղե՞լ են Գլխավոր շտաբի ու Պաշտպանության բանակի միջև, ինչպե՞ս է ստացվում, որ Արայիկ Հարությունյանն այլ տեղեկություն է հաղորդել, Գլխավոր շտաբը՝ այլ, Տիրան Խաչատրյանը պատասխանել է. - Նորից եմ ասում, ո՛չ Նիկոլ Փաշինյանի կողքն եմ կանգնած եղել զեկույցը ընդունելուց, ո՛չ էլ զեկուցողի կողքն եմ կանգնած եղել զեկուցելուց: - Այսինքն՝ կասկածի տա՞կ եք դնում Օնիկ Գասպարյանի զեկույցը․ -Ոչ, թող որևէ մեկի մտքով չանցնի, որ ԳՇ-ից մտացածին բան կարող են զեկուցել, մանրամասներ չգիտեմ՝ ինչ է զեկուցվել, բայց ԳՇ-ից ոչ հավաստի տեղեկություններ չեն հաղորդվել: Իսկ Փաշինյանի արած հայտարարություններին Օնիկ Գասպարյանը կարող է պատասխանել, ինքը գնում է 44-օրյա քննիչ հանձնաժողովի նիստերին, այնտեղ այդ հարցերը հավանաբար իրեն կտրվեն, ինքն էլ կպատասխանի: Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու ՌԴ նախագահի առաջարկին, ասելով, որ եթե առաջարկը ընդունվեր, Շուշիում 90 տոկոսից ավելի փախստականներ էին լինելու, ճանապարհ էր կառուցվելու դեպի Շուշի և Մեղրիում սահամանապահներ էին կանգնելու, Խաչատրյանը պատասխանեց, որ առաջարկներին տեղյակ չէ: Հարցին, թե արդյոք Խաչատրյանին չի՞ ներկայացվել այդ առաջարկները, ԳՇ պետի նախկին տեղակալը պատասխանել է. «Մեզ հետ նման հարց երբեք չի քննարկվել, հնարավոր է՝ ԳՇ պետի հետ քննարկել է, ես տեղյակ չեմ: Չգիտեմ՝ ինչ են իրեն առաջարկել, որքանով է իրական, որքանով սուտ: Ինչ վերաբերում է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին մասնակցելուն, ապա երբեք որոշումս չեմ փոխի մասնակցել, իմ կարծիքն ու վերաբերմունքը հայտնել եմ բազմիցս և այն անփոփոխ է»։
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44