ARM | RUS |

«Լույս». Հանցավոր ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում Հայաստանի համար պետք է ուղենիշային լինի Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով ՄԻԵԴ վճիռը

21.06.23 | 19:57

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդադառնում է Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 13.07.2021թ. վճռին, որն ուղենիշային նշանակություն ունի հանցավոր ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ճիշտ ընկալման և կիրառման համար: Հարկ է արձանագրել, որ Բուլղարիայի 2005թ. օրենքը զգալի ընդհանրություններ ունի Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքի հետ։ Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված սեփականության իրավունքի մեկնաբանության ժամանակ իրավասու բոլոր մարմինները Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն պարտավոր են հաշվի առնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկան: Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործի փաստական հանգամանքներով առաջին դիմումատուն դատապարտվել է 2004թ., ի թիվս այլոց՝ 1993թ. կատարված շորթման փորձի համար, և այդ հիմքով 2007թ. Հանձնաժողովը նախաձեռնել է բռնագանձման վարույթ նրա ու երկրորդ դիմումատուի դեմ: Վարույթը հանգեցրել է չորս դիմումատուների՝ 896,300 եվրո արժողությամբ ակտիվների բռնագանձմանը, որոնց զգալի մեծամասնությունը ձեռք է բերվել 2000թ. և 2005թ.: ՄԻԵԴ ներկայացված իրենց դիմումներում դիմումատուները պնդում են, որ խախտվել է ՄԻԵԿ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետը (սեփականության պաշտպանություն)՝ իրենց ունեցվածքի բռնագանձման կարգադրության պատճառով: Բուլղարիայի 2005թ. «Հանցավոր ճանապարհով ստացված գույքի՝ հօգուտ պետության բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում բռնագանձման վարույթ կարող է հարուցվել այն դեպքում, երբ պարզվում է, որ այդ օրենքով նախատեսված համապատասխան հանցագործության մեջ մեղադրվող անձը ձեռք է բերել զգալի արժեք ունեցող ակտիվներ (մոտ. 30 377 եվրո), որոնք ողջամտորեն կարող են համարվել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ: Օրենքը նախատեսում է այն ակտիվների բռնագանձումը, որոնք ողջամտորեն կարող են համարվել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ, քանի որ որևէ օրինական աղբյուր չի հաստատվել։ Բռնագանձման վարույթ հարուցելու համար իրավասու մարմինը Կոռուպցիայի դեմ պայքարի և անօրինական ճանապարհով ձեռք բերված ակտիվների բռնագանձման հարցերով հանձնաժողովն է, որը գործում է իր շրջանային գրասենյակների միջոցով: Այդ գրասենյակները օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման մեջ մեղադրվելու կամ դատապարտման պարագայում ծանուցվում են քրեական հետապնդման մարմինների և դատարանների կողմից, որից հետո հանձնաժողովը իրականացնում է քննություն՝ նպատակ ունենալով ճշտել այն ակտիվների ծագումը և գտնվելու վայրը, որոնց առնչությամբ ողջամիտ կասկած կա այն մասին, որ դրանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանդիսանում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ: Այդ նպատակով հանձնաժողովն ունի բավական լայն լիազորություններ. մասնավորապես, հանձնաժողովը ստուգում էր պաշտպանյալի ակտիվները, դրանց ձեռքբերման եղանակը և արժեքը, պաշտպանյալի եկամուտները, նրա կողմից վճարված հարկերը, նրա սովորական ծախսերը, ցանկացած ոչ սովորական ծախս, հարկային հաշվետվությունները և այլն: Քննության ընթացքում հանձնաժողովը կարող է տարբեր մարմիններից ձեռք բերել տեղեկություններ, հավաքել գրավոր, փորձագիտական ու այլ ապացույցներ և հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, իրականացնել խուզարկություններ ու առգրավումներ, ինչպես նաև պահանջել վերացնելու բանկային գաղտնիքի սահմանափակումը: Հանձնաժողովը կարող է նաև դատապարտված անձանցից տեղեկություններ պահանջել նրանց ու նրանց ընտանիքների ակտիվների, բանկային հաշիվների, եկամտի աղբյուրների, կատարած գործարքների ու պարտքերի վերաբերյալ: Այդ քննության արդյունքների հիման վրա հանձնաժողովն այնուհետև որոշում է կայացնում բռնագանձման վարույթ հարուցելու վերաբերյալ, իսկ մեղադրյալի դատապարտման դեպքում դատավճռի արձակումից հետո մեկամսյա ժամկետում դիմում էր քաղաքացիական գործեր քննող դատարան: ՄԻԵԴ քննարկման առարկա գործերում Բուլղարիայի 2005թ. օրենքով սահմանված հանցավոր ծագում ունեցող բռնագանձման վարույթի շրջանակներում դիմումատուների զգալի ակտիվներ (անշարժ գույք, ընկերություններ, տրանսպորտային միջոցներ, կանխիկ դրամ և այլն) ենթարկվել են բռնագանձման։ Բուլղարական իրավասու դատարաններն իրենց որոշումները հիմնավորել են հիմնականում այն փաստով, որ դիմումատուների ծախսերը համապատասխան ժամանակաշրջաններում զգալիորեն գերազանցել են նրանց օրինական եկամուտը, և, հետևաբար, կարելի էր ողջամտորեն ենթադրել, որ նրանց ակտիվների մի մասը ֆինանսավորվել է հանցագործությունից: Դիմումատուների այն փաստարկները, որ այդ գույքի և հանցավոր գործունեության միջև բավարար կապ չկա, բուլղարական դատարանները հիմնականում մերժել են, և այդ որոշումները հետագայում հաստատվել են վերադաս դատարանների կողմից: Եվրոպական դատարանն իր վճռում արձանագրում է, որոշ դեպքերում բուլղարական դատարանները գտել են, որ որևէ պատճառահետևանքային կապի առկայություն պետք չէ ապացուցել, քանի որ 2005թ. օրենքի հոդված սահմանվում է կանխավարկած այն մասին, որ բոլոր այն ակտիվները, որոնց համար օրինական աղբյուր չի մատնանշվում, համարվում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ: Մյուս դեպքերում, բուլղարական դատարանները պահանջել են հաստատել պատճառահետևանքային կապ՝ գտնելով, որ անգամ եկամտի որևէ օրինական աղբյուր չմատնանշելու դեպքում, ինքնաբերաբար չի ենթադրվում, որ քննարկվող ակտիվները հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ են: Եվրոպական դատարանը կարևոր է համարում հատուկ ընդգծել, որ առաջին դիմումատուն դատապարտվել է 1993թ. կատարված շորթման փորձի համար, որի պարագայում բոլորովին էլ ակնհայտ չէ, որ նման հանցագործությունը՝ զուտ հանցափորձի տեսքով, կարող է հանգեցնել որևէ եկամտի առաջացմանը: Չնայած այն հանգամանքին, որ բուլղարական որևէ իրավասու մարմնի կողմից որևէ պնդում չի արվել առ այն, որ առաջին դիմումատուն զբաղվել է որևէ այլ հանցավոր գործունեությամբ, այդուհանդերձ նրա դատապարտումը հանգեցրել է զգալի արժեք ունեցող ակտիվների բռնագանձմանը: Եվրոպական դատարանն ընդգծում է նաև, որ բռնագանձված ակտիվների զգալի մեծամասնությունը ձեռք է բերվել քննարկվող հանցագործությունը առաջին դիմումատուի կողմից կատարելուց շատ տարիներ անց: Եվրոպական դատարանը շեշտում է, որ հավասարակշռության հաստատման համար անհրաժեշտ է, որ ազգային մարմինները տրամադրեն «առնվազն որոշ մանրամասներ ենթադրյալ հակաիրավական այն արարքի մասին, որը հանգեցրել է բռնագանձման ենթակա ակտիվների ձեռքբերմանը, ինչպես նաև սահմանեն որոշակի պատճառահետևանքային կապ այդ ակտիվների ու հակաիրավական արարքի միջև: Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդգծում է, որ Բուլղարիայի Գերագույն դատարանը այդ պատճառահետևանքային կապը սահմանել է լայն կերպ՝ «նշելով, որ այն կարող է լինել ուղղակի կամ անուղղակի, ուղղակիորեն հաստատված կամ ենթադրվող»։ Եվրոպական դատարանը փաստում է, որ «թեև գործի փաստական հանգամանքների համաձայն՝ առաջին դիմումատուի կողմից 1993թ. կատարված հանցագործության և դիմումատուների` որպես կանոն, շատ ավելի ուշ ձեռք բերած ակտիվների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը որևէ կերպ ակնհայտ չի եղել [...], այնուամենայնիվ, ներպետական դատարանները բռնագանձման հայցը քննելիս որևէ ջանք չեն գործադրել նման կապի առկայությունը հիմնավորելու համար: Նրանք մատնանշել են իրենց կողմից արձանագրված անհամապատասխանությունն առաջին ու երկրորդ դիմումատուների եկամուտների ու ծախսերի միջև, առանց որևէ տեսակի լրացուցիչ պատճառաբանության, և մերժել են այդ առնչությամբ առաջին ու երկրորդ դիմումատուների առարկությունները [...]: Ավելին, նրանք չեն մատնանշել՝ արդյո՞ք բռնագանձման ենթակա ակտիվների արժեքը հավասար է դիմումատուների եկամուտների ու ծախսերի միջև հաստատված անհամապատասխանությանը [...]: Ինչպես նշվել է, ազգային դատարանները ընդհանրապես չեն փորձել նաև պատճառաբանել, որ առաջին դիմումատուն առնչություն է ունեցել որևէ այլ հանցավոր գործունեության հետ: «Հաշվի առնելով 2005թ. օրենքով նախատեսված բռնագանձման վարույթի հավանական թերությունները, ինչպես նաև համապատասխան արդարացի հավասարակշռություն հաստատելու համար իր կողմից անհրաժեշտ համարվող երաշխիքների բացակայությունը», Եվրոպական դատարանը եկել է այն եզրահանգմանը, որ Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով «չի հաստատվել, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի շրջանակներում դիմումատուների իրավունքներին միջամտությունը համաչափ է եղել 2005թ. օրենքով հետապնդվող որևէ իրավաչափ նպատակի»: Ուստի, տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (վճռի կետ 224): Սեփականության պաշտպանության տեսանկյունից ՄԻԵԴ վճիռը անհրաժեշտ հստակություն է մտցնում բռնագանձման ենթակա գույքի և հանցավոր գործունեության միջև կապի խնդրում: Եվրոպական դատարանի հիմնական եզրակացությունը հետևյալն է. որպեսզի հանցագործության միջոցով ձեռք բերված գույքի բռնագրավման միջոցով սեփականության իրավունքի նկատմամբ միջամտությունը համաչափ լինի, անհրաժեշտ է, որպեսզի իրավասու դատարանը պատշաճ կերպով ստուգի խնդրո առարկա գույքի և հանցավոր գործունեության միջև բավարար պատճառահետևանքային կապի առկայությունը: Եթե ներպետական դատարանը իրականացնում է նման վերլուծություն, ապա Եվրոպական դատարանը որպես կանոն, հակված է լինում ներպետական դատարանների գնահատականին, եթե դիմումատուները չեն ապացուցում, որ նման գնահատականը կամայական է կամ ակնհայտորեն անհիմն: Բուլղարիայում բռնագանձման վարույթի հետ կապված բազմաթիվ գանգատների քննության ժամանակ Եվրոպական դատարանը 2023թ. կայացրել է մի քանի վճիռներ, որոնցում Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով վճիռը առանքային նշանակություն ունի: Լյապչևը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով Բուլղարիայի կառավարությունը առաջարկել է Եվրոպական դատարանին վճիռը կայացնել Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի ուղենիշային (նախադեպային) վճռի հիման վրա: Լյապչևների գործով բուլղարական դատարանները «կարգադրել են բռնագանձել այն ակտիվները, որոնք ձեռք են բերվել մինչև պարոն Լյապչևի կողմից հիմնական հանցագործության կատարումը՝ հիմնվելով միայն դիմումատուների «օրինական եկամուտների և ծախսերի միջև եղած անհամապատասխանությունների վրա»։ Չուպետլովսկու դեպքում դատարանները վկայակոչել են միայն դիմումատուի չճշտված «հանցավոր գործունեության» բնույթը։ Եվրոպական դատարանը, մատնանշելով Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի վճռի 216 կետը, գտել է, որ դիմումատուների ցանկացած հանցավոր վարքագծի և բռնագանձման ենթակա գույքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը հիմնավորելու համար բերված պատճառները ակնհայտորեն անբավարար են, և արձանագրել է դիմումատուների սեփականության իրավունքի խախտումը: Մեկ այլ՝ Սաբունին և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով, չնայած Բուլղարիայի կառավարությունը պնդել է, որ այս դեպքում բուլղարական դատարանները «կատարել են անհրաժեշտ վերլուծություն և «հստակ հաստատել» պատճառահետևանքային կապ դիմումատուների «հանցավոր գործունեության» [...] և բռնագանձման ենթակա գույքի միջև», Եվրոպական դատարանը, սակայն, փաստել է, որ «համոզված չէ, որ դա այդպես է եղել»: Դատարանը արձանագրել է, որ «քննվող երկու դիմումներում էլ դատապարտված անձանց «հանցավոր վարքագիծը» եղել է միանվագ հանցագործություն, որը, ըստ երևույթին, որևէ ֆինանսական օգուտ չի բերել։ Ավելին, պարոն Սաբունիի և այլ դիմումատուների դեպքում հանցագործությունը կատարվել է 2009-ին, մինչդեռ իշխանությունները քննել են դիմումատուների ֆինանսական վիճակը 1993թ.-ի դրությամբ, իսկ դիմումատուներ Կրաստևների դեպքում քրեական դատարանները բացահայտորեն փաստել են, որ պարոն Կրաստևը այլ «հակասոցիալական վարքագիծ» չի դրսևորել։ Այս իրավիճակում Դատարանը չի համարում, որ իշխանությունները համապատասխան տվյալներ են տրամադրել հանցավոր վարքագծի վերաբերյալ, որը կարող էր առաջացնել հանցանքից ենթադրյալ եկամուտներ, ինչպես պահանջվում էր Տոդորովը և մյուսները գործում: Դատարանները հիմնավորված և համարժեք կերպով ցույց չեն տվել նաև, որ քննվող որոշակի ակտիվները կարող էին լինել հանցանքից ստացված եկամուտ. նրանք ընդամենը վկայակոչել են այն բանի հնարավորությունը, որ այդ բնույթի հանցագործությունները կարող են եկամուտներ առաջացնել, ինչպես նաև դիմողների ծախսերի և «օրինաչափ» համարվող եկամուտների միջև հաստատված անհամապատասխանությունները»։ Եվրոպական դատարանը այստեղ ևս եկել է այն եզրահանգմանը, որ կոնկրետ դեպքում ցանկացած հանցավոր վարքագծի և բռնագանձման ենթակա գույքի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորելու համար բերված պատճառները ակնհայտորեն անբավարար են։ Հայաստանի համար Տոդորովի գործով վճիռն ունի ուղենիշային նշանակություն, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, տվյալ պարագայում` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկան: Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։


Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

16:46

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ (տեսանյութ)

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ...

16:26

Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են

Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են

16:04

Ֆրանսիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի անցակետում

Ֆրանսիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի...

15:42

Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը

Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված...

15:22

Գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը. ԿԲ նախագահ

Գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական...

15:05

Գյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Գյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական...

14:45

Քաղաքապետարանը «Աջափնյակ» կայարանի կառուցման մասով հայտարարություն է արել

Քաղաքապետարանը «Աջափնյակ» կայարանի կառուցման մասով հայտարարություն է...

14:23

Եվրոպական տարբեր կառույցներ անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների աղաղակող խախտումները. «ՀայաՔվե»

Եվրոպական տարբեր կառույցներ անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների...

14:09

Իշխանափոխությանը հասնելու համար անհրաժեշտ է համակարգված պայքար նիկոլիզմի դեմ. սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները». Էդուարդ Շարմազանով

Իշխանափոխությանը հասնելու համար անհրաժեշտ է համակարգված պայքար նիկոլիզմի դեմ. սառեցնենք...

13:44

Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում

Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի...

13:21

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են ձյան տեղումներ

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են ձյան տեղումներ

13:05

Սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքները

Սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման...

12:45

4 անչափահաս մուտք են գործել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզ, վնասել գույքն ու խաղալիքները, վերցրել մի քանի խաղալիք, օծանելիք ու հեռացել

4 անչափահաս մուտք են գործել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզ, վնասել գույքն ու խաղալիքները, վերցրել մի...

12:22

Գեղարքունիքում 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին. նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Երևան

Գեղարքունիքում 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին. նրան ռեանիմոբիլով...

12:06

Հրդեհ՝ Շաքի գյուղում

Հրդեհ՝ Շաքի գյուղում

11:45

Արփինե Սարգսյանը ներկա է եղել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների ամանորյա հեքիաթային ներկայացմանը

Արփինե Սարգսյանը ներկա է եղել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների ամանորյա հեքիաթային...

11:16

Հյուսիս-արևմուտքից մեզ մոտեցող ցիկլոնը. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հյուսիս-արևմուտքից մեզ մոտեցող ցիկլոնը. Սուրենյանը լուսանկար է...

10:53

Ապրել աղոթական կյանքով, համբերությամբ հաղթահարել ծառացած խնդիրներն ու մարտահրավերները. Արագածոտնի թեմը կրկին միասնական աղոթքի էր մեկտեղվել

Ապրել աղոթական կյանքով, համբերությամբ հաղթահարել ծառացած խնդիրներն ու մարտահրավերները. Արագածոտնի...

10:33

Ամուսինները բռնություն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Ամուսինները բռնություն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի...

09:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55