Վերջին տարիներին տնտեսական աճի տեմպերը ցածր են: Դրանք տատանվել են 3-4 տոկոսի սահմաններում: Այս տարի կանխատեսումներն ավելի վատատեսական են՝ 2.4%: Սա Հայաստանի համար չափազանց կարևոր խնդիր է: Տնտեսական աճի նման տեմպը թելադրված է արտաքին և ներքին տարբեր գործոններով: Այն առաջ է բերել որոշակի դժվարություններ, որոնցից կախված երկրում առկա սոցիալական իրավիճակը փոխելը չափազանց բարդացել է։ Պատահական չէ, որ վերջին երկու տարիներին կառավարությունը հիմնականում հրաժարվել է կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացումից։
Նոր կառավարության առաջարկված ծրագրով նախատեսվում է ստեղծել հիմքեր տնտեսության երկարատև, կայուն և բարձր աճի ապահովման համար։
Երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու հիմնական միջոցը անշուշտ տնտեսական շատ ավելի բարձր աճի ապահովումն է։ Սակայն ինչ է ասում նոր կառավարությունը: Վերջինիս կարծիքով, ստանդարտ գործիքակազմով և մեթոդներով բարձր զարգացում ապահովելու հնարավորությունը չափազանց փոքր է։ Ուստի նախատեսվում են տնտեսական քաղաքականության բազմաթիվ փոփոխություններ, որոնք պետք է նպաստավոր միջավայր ձևավորեն բիզնեսի գործունեության, ներդրումների ներգրավման, տնտեսական տարբեր ծրագրերի իրականացման համար։
Ներդումային ծրագրերի խթանումը կառավարությունը պատրաստվում է սկսել այդ ոլորտում գործունեություն իրականացնող պետական կամ պետության մասնակցությամբ կառույցների օպտիմալացումից։ Արդեն հաջորդ տարվանից նախատեսվում է ձևավորել պետական ներդրումային հիմնադրամ՝ ներդրումային ծրագրերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։ Ներքին տնտեսական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով ակնկալվում է ստեղծել խթանող միջոցներ՝ չաշխատող ակտիվների գործարկման համար։ Նման միջոցառումների շրջանակներում դիտարկվում է նաեւ գույքահարկով հարկման մեխանիզմների վերանայումը։
Ինչևէ, անելիքները չափազանց մեծ են: Հույս ունենանք, որ ապագայում կյանքի կկոչվեն ծրագրերը և չեն մնա զուտ թղթի վրա:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55