Թուրք սյունակագիր Մեհվեշ Էվինն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վերջերս ավելի հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարություններին՝ դա անվանելով ագահություն և չտեսություն:
Սյունակագրի համոզմամբ՝ Էրդողանին Մոսուլն էլ չէ, ամբողջ Սիրիան տան՝ չի բավարարվի:
Էվինը գրում է, որ ըստ երևույթին Թուրքիայի վերնախավն ուրախ է, որ Սիրիայում պատերազմ է և որ «Իսլամական պետություն» խմբավորումը հզորանալով կարողացել է անցնել Իրաք, այլապես Թուրքիան չէր կարողանա ահաբեկչության դեմ պայքարելու պատրվակով պահանջներ ներկայացնել հարևան պետություններին:
«Արդեն մի քանի շաբաթ է՝ առանձնակի ոգևորությամբ և «ախորժակով» խոսվում է Մոսուլ մտնելու մասին, դա էլ բավարար չէր, գրավման ենթակա տարածքների անունների ցանկում Հալեպն էլ ավելացավ:
Եթե նրանց տեսանկյունից նայենք՝ լավ է, որ Սիրիայում պատերազմ սկսվեց, լավ էր, որ ԻՊ-ը հզորանալով տարածվեց նաև Իրաքում:
Այլապես ինչպե՞ս էին ուրիշների հողերի հանդեպ պահանջներ ներկայացնելու, իրենց բաժինն ուզելու, զինվորներին և հետևաբար նաև հասարակությանը պատերազմի մեջ ներքաշելու:
Լոզան և այլն, պատրանքներով լի խոսակցությունների մեջ չեմ մտնի: Ինձ հետաքրքրողն այստեղ վերջ չունեցող ագահությունն ու չտեսությունն է:
Դեռ ամենավերևում գտնվողների ագահությունը կարողանում ենք ինչ-որ կերպ բացատրել. վախենում են, որ եթե կանգ առնեն՝ կընկնեն: Իսկ նրանց կողքին, նրանց շրջապատում գտնվողներին ինչ ասենք:
Հայտնի «պալատական» գրող Իբրահիմ Քարագյուլն այսպես է գրել իր վերջին հոդվածում. «Հալեպի հյուսիսում, Մոսուլում և դրա հյուսիսում տեղական կառավարությունը կամ օտար ուժերը Թուրքիային կգցեն շրջափակման մեջ, իսկ հետո էլ՝ կխոցեն: Այդ իսկ պատճառով Մոսուլ-Հալեպ ճակատի հյուսիսը Թուրքիայի համար նոր պաշտպանական գիծ է: Ինչ էլ որ լինի, Թուրքիան իր ամբողջ ուժով պետք է այդ գծում տեղ գտնի: Այդ տարածքում ամենաազդեցիկ ուժը պետք է Թուրքիան լինի»:
Եվ սա ասողն ընդունելի անձնավորություն է, իսկ այն անձինք, որոնք կհամարձակվեն ասել «Ոչ ոք թող չմահանա, թող խաղաղություն լինի, մեր հարևաններին լավ վերաբերվենք», ստանում են ահաբեկչի պիտակ:
Իսկ բոլոր այս ռազմական գործողությունների ծախսերն էլ, իհարկե, նրանց գրպանից չէ, քաղաքացիների վճարած հարկերից է ապահովվում:
Եթե այդքան հեշտ լիներ, այս երկրում 30 տարի տևող երկար ու ձիգ պատերազմն էլ պետք է վերջացնեին, այնպես չէ՞:
Բայց ո՜չ, այդ հողերը, որոնց հորերից շամպայնի պես նավթ է ժայթքում, մե՛րը պետք է լինեն:
Պատճառաբանությունն էլ պատրաստ է. «Մերն է եղել»:
Այսպիսով՝ Էրդողանին Մոսուլը չէ, ամբողջ Սիրիան էլ տաք՝ չի բավարարվի:
Ուզում եմ ավարտել 12-րդ դարում ապրած Գազզալիի խոսքով. «Ձեր անտեսանելի թշնամիների դեմ ջիհադ հայտարարեք: Ամբարտավանության, եսասիրության, բարկության, ագահության, ստի, բամբասանքի, մանրախնդրության դեմ: Եթե միայն կարողանաք սրանց հաղթել, այդ դեպքում միայն կկարողանաք պատերազմել ձեր տեսանելի թշնամիների դեմ»:
tert.am
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44