«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է էլէներգիայի սակագինը նվազեցնել մոտ երեք դրամով և սահմանել այն 45.5 դրամ մեկ կիլովատ ժամի դիմաց։ Դեռ նախօրեին ՀԾԿՀ-ն հայտարարել էր, թե սեփական նախաձեռնությամբ սկսում է էլէներգիայի սակագնի վերանայման գործընթաց և դա պայմանավորել էր հիմնականում նրանով, որ ՀԷԿ-երին մատակարարվող ռուսական գազի գինը նվազել է։ Ըստ կոպիտ հաշվարկների, միայն գազի գնի նվազման հետևանքով էլէներգիայի սակագինը կնվազի 1-1.5 դրամով։ Իսկ դա նշանակում է, որ հանձնաժողովը նոր սակագինը որոշելիս հաշվի է առնելու նաև այլ գործոններ, օրինակ էներգահամակարգում կուտակված պարտքերի՝ նախատեսվածից ավելի արագ մարումը։ Սակայն եթե հաշվի առնենք բոլոր գործոնները, որոնք ազդում են սակագնի վրա, այն պետք է նվազի ոչ թե 3, այլ մոտ 9 դրամով և կազմի 40 դրամ մեկ կիլովատ ժամի դիմաց: Բացառված չէ, ՀԾԿՀ-ն այս անգամ 3 դրամով նվազեցնելուց հետո օգոստոսին կրկին վերանայի սակագինը և ավելի նվազեցնի։ Սակայն գործնականում դա քիչ հավանական է: Այսինքն, առավելագույն արդյունքը, որ կարող ենք ակնկալել ՀԾԿՀ-ից, էլեկտրաէներգիայի սակագնի ընդամենը 3 դրամով նվազեցումն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
13:23
13:16
12:33
12:04
11:17
11:02
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
19:37
19:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03