«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը գրում է․
«Հայաստանում քաղաքական հալածանքների, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանի դեպքը դատապարտող հայտարարություն․ «Հղում անելով ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքական ազատության սկզբունքները պահպանելու մեր անսասան հանձնառությանը․ - Խորը մտահոգությամբ նկատելով պետականորեն կազմակերպված լայնածավալ քաղաքական հալածանքը Հայաստանում ընդդիմության ականավոր առաջնորդների և հատկապես՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ, - Ընդունելով, որ Հայաստանի իշխանությունները ներգրավվել են ընդդիմության առաջնորդներին լռեցնելու արշավի մեջ՝ օգտագործելով դատական համակարգը՝ նրանց դեմ քրեական մեղադրանքներ սարքելու համար, ինչպես Արմեն Աշոտյանի դեպքում է, - Խորապես անհանգստացած լինելով 2023 թվականի հունիսի 16-ի Արմեն Աշոտյանի անհիմն կալանավորմամբ՝ չնայած հիմնավոր ապացույցների ի սպառ բացակայությանը, ինչը ցույց է տալիս այս կալանավորման հիմքում ընկած հստակ քաղաքական դրդապատճառը, - Խորը մտահոգություն հայտնելով Արմեն Աշոտյանի կալանավորման ընթացքում նրա ընտանիքի տեսակցության իրավունքից զրկելու վերաբերյալ, - Գիտակցելով ընդդիմադիր քաղաքական գործիչների մեջ վախ սերմանելու իշխանությունների նպատակը՝ դրանով իսկ փորձելով ճնշել քաղաքական այլախոհությունը և լռեցնելով նրանց ձայնը։ - Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների` քաղաքական դրդապատճառներով հետապնդումները ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ինչը քաղաքական ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն խախտում է։ - Շեշտում է Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքական ազատության վերոհիշյալ սկզբունքների պահպանման խիստ կարևորությունը։ - Կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ և անվերապահորեն ազատել Արմեն Աշոտյանին կալանքից։ - Կոչ է անում կառավարությանը անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումների բոլոր ձևերը՝ ներառյալ կամայական ձերբակալությունները, շինծու մեղադրանքները, երկրից բացակայելու արգելքը և ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների իրավունքների սահմանափակումները։ - Կոչ է անում դատական համակարգի լիակատար անկախությանը՝ որպես երկրում օրենքի գերակայության հիմնասյուն։ - Կոչ է անում արդար, թափանցիկ և անկախ դատական գործընթաց իրականացնել՝ ապահովելով արդարության գերակայությունը Արմեն Աշոտյանի և շատ այլ ընդդիմության առաջնորդների գործերով, - Կոչ է անում միջազգային հանրությանը ուշադիր հետևել այս տագնապալի իրավիճակի զարգացումներին և հրապարակայնորեն դատապարտել քաղաքական հալածանքի այս մեթոդները, - Կոչ է անում այս բանաձևը փոխանցել Հայաստանի համապատասխան իրավասու մարմիններին և այլ համապատասխան շահագրգիռ կողմերին՝ հորդորելով նրանց անհապաղ միջոցներ ձեռնարկել այս խնդրի լուծման համար։ - Կոչ է անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին լայնորեն տարածել այս տեղեկատվությունը իրազեկվածության բարձրացման համար: Բրյուսել, հունիսի 23, 2023թ․»»։
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47