ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը կարծում է, որ մասնավոր ռազմական ընկերությունները պետք է աշխատեն բացառապես Ռուսաստանի սահմաններից դուրս։ Նրա կարծիքով՝ երկրի տարածքում կարող են աշխատել միայն կամավորական կազմակերպությունները, որոնք նախապես պայմանագրեր են կնքել ՌԴ ՊՆ-ի հետ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Հավանաբար, պետք է օրենքով արձանագրել, որ մասնավոր ռազմական ընկերությունները կարող են աշխատել միայն Ռուսաստանից դուրս՝ կատարելով Ռուսաստանի Դաշնության շահերից բխող առաջադրանքներ, ներսում կարող են լինել միայն ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած կամավորական կազմակերպությունները», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Ջաբարովը:
Ըստ սենատորի, երբ մասնավոր ռազմական ընկերություններն իրենց առաջադրանքները կատարում են Աֆրիկայում կամ Սիրիայում, «այդ պարագայում պարզ է, նրանք օգնում են»: Ջաբարովը կարծում է, որ Ռուսաստանում այս ոլորտում բոլոր լիազորությունները պետք է ունենա միայն պաշտպանության նախարարությունը։
Հունիսի սկզբին ՌԴ ՊՆ-ն հրաման է արձակել, ըստ որի՝ Ուկրաինայում ռազմական գործողությանը մասնակցող բոլոր մասնավոր ռազմական ընկերությունները պարտավոր են պայմանագիր կնքել պաշտպանության գերատեսչության հետ։ ՊՆ-ից հայտնել են, որ կամավորական կազմակերպությունները նրա հետ պայմանագրեր կկնքեն մինչև հուլիսի 1-ը։ Հունիսի 23-ին «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը պաշտպանության նախարարությանը մեղադրել էր իր ընկերության դիրքերին հարվածելու համար և հայտարարել էր «արդարության երթ» դեպի Մոսկվա։ Ավելի վաղ Պրիգոժինը բազմիցս հայտարարել էր պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքելուց հրաժարվելու մասին։
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47