Սերժ Սարգսյանը 2017-ի նոյեմբերին հարցազրույցում հայտարարել է, որ մենք պատրաստակամություն ենք հայտնել թողնել բոլոր 7 շրջանները, բայց Արդբեջանն ամեն անգամ նոր պահանջներ էր առաջ քաշում. Այսինքն ո՞րն է նոր պահանջը, դա այն է, որ պահանջում են Ղարաբաղը ներառյալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե մենք 7 շրջանները եւ Ղարաբաղը տայինք, ես վստահ չեմ, որ դա մեզ շանս չէր տա պատերազմից խուսափելու»,-ասաց նա: Անդրադառնալով բանակին, Փաշինյանն ասաց. «Բանակի հետ կապված, ըստ էության, հետեւյալն է արվել. Արդյոք մարտունակության վիճակի մասին եղել են քննարկումներ: Այո, եղել են, եւ ես մինչեւ ներառյալ 2020-ի օգոստոսը ստացել եմ հավաստիացում, որ իհարկե, շատ դժվար է լինելու, բանակը իր առջեւ դրված խնդիրը կատարելու է: Սա արձանագրում չէ, որ ուղղակի ի գիտություն է ընդունվել: 2018-ին ես որդեգրել եմ «ամեն ինչ բանակի համար» քաղաքականությունը: Արդեն 2019-ին էականորեն բարձրացել է բանակում աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումներ: Շատ է խոսվում այն մասին, որ իմ վարչապետ դառնալուց հետո սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, ձեւախեղվել են: Ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել: Բացառված է, որ որեւէ մեկը հիշի դեպք, որ բանակը կառավարությն առջեւ դրել է խնդիր եւ դա չի լուծվել այն պատճառով, որ փող չկա: Բայց շատ խնդիրների լուծում միայն փողի հետ չի կապված»: ՀՀ վարչապետը նաեւ հայտարարեց, որ իր վարչապետ դառնալուց հետո արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հարց չի քննարկվել: «Ընդհակառակը, մեր ընկալումը եղել է այն, որ նման փոփոխությունը կարող է ծանր հետեւանքներ ունենալ հենց ԼՂ հակամարտության համատեքստում»,-ասաց նա:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01