Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ «Ռոյթըր» գործակալությունը «նվաստացնում է իրեն»՝ արհամարհելով լրագրության էթիկայի սկզբունքները, հանդես գալով անհիմն մեղադրանքներով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ նրա որդու՝ Բիլալի հասցեին։ Թուրքիայի նախագահի վարչակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի տվյալներով՝ «Ռոյթըր» գործակալությունը երկուշաբթի իր բաժանորդներին է ներկայացրել հոդված, որը «լի է անհիմն մեղադրանքներով» Թուրքիայի նախագահի որդու՝ Բիլալ Էրդողանի հասցեին, իբր շվեդական ընկերության հետ նրա ֆինանսական գործողությունների եւ «կաշառքների սխեմայի» մասին։ Ավելի վաղ պաշտոնական Անկարան քանիցս մեղադրել էր «Ռոյթըր» գործակալությանը հանրապետության մասին ոչ հավաստի եւ ֆեյք նորություններ տարածելու մեջ։ «Այդ հոդվածը միաժամանակ սեւ բիծ է լրագրության պատմության մեջ եւ խղճուկ օրինակ այն բանի, թե ինչպես է 171-ամյա մեդիա-կազմակերպությունը բացահայտ նվաստացնում իրեն»,- գրել է Ալթունը Թվիթերում։ «Ռոյթըրը» չի կարողացել հաստատել՝ գիտեի՞ն արդյոք նախագահ Էրդողանը եւ նրա որդի Բիլալը կաշառատվության եթնադրյալ սխեմայի մասին, կամ արդյո՞ք ներգրավված են եղել դրանում։ Փաստը, որ սա լի է մտացածին սցենարներով եւ ակնհայտորեն ուղղված է մեր նախագահի ընտանիքի դեմ, հրապարակվել է ՆԱՏՕ ղեկավարների գագաթաժողովից անմիջապես առաջ, որը պետք է կայանա առաջիկա օրերին, լուրջ հարցեր է առաջացնում։ Մենք կցանկանայինք հստակ ընդգծել, որ այդ հրապարակումները՝ Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու նպատակով, երբեք չեն վնասի Թուրքիայի սկզբունքային դիրքորոշմանը։ Նման հարձակումները մեր նախագահի դեմ, որոնք հատկապես ուժեղացել են մայիսի 28-ի նախագահական ընտրություններից հետո, ոչ միայն անհարգալից վերաբերմունք են թուրք ժողովրդի կամքի հանդեպ, այլեւ ապարդյուն ջանքեր, որոնք չեն շեղի մեզ մեր ճանապարհից»։ Մենք դատապարտում ենք «Ռոյթըր» գործակալությանը սուտ հրապարակման համար, որը մեկ անգամ եւս ապացուցում է ամբողջ աշխարհին, թե որքան կարեւոր է մեր պայքարն ապատեղեկատվության դեմ»,- նշել է Ալթունը։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55