Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կաթնամթերքի շրջանառության ոլորտում իրականացրել է մի շարք ուսումնասիրություններ: Ուսումնասիրություննեը նպատակ են ունեցել բացահայտել կաթնամթերքում բուսական յուղ օգտագործելու և սխալ կամ թերի մակնշման միջոցով հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության դեպքերը: Արդյունքում, 2023 թվականին հարուցվել է 14 վարույթ, 10 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է տուգանք շուրջ 34 մլն դրամի չափով, 1 վարույթ կարճվել է, 3 վարույթ դեռ ընթացքում է:
2018-2023 թվականներին, ընդհանուր առմամբ, կաթնամթերքի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ հարուցվել է 72 վարույթ, որոնց արդյունքում նշանակվել է ընդհանուր շուրջ 142 000 000 ՀՀ դրամի չափով տուգանք։
Անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները:
Անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի հասույթի մինչև հինգ տոկոսը:
Արագացված վարույթի կիրառման դեպքում անբարեխիղճ մրցակցության համար նշանակվում է տուգանք անբարեխիղճ մրցակցություն դրսևորած տնտեսավարող սուբյեկտի հասույթի մինչև 2,5 տոկոսի չափով: Տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված Հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքի 75 տոկոսը որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, վճարելու դեպքում:
Անբարեխիղճ մրցակցության հնարավոր դեպքերի վերաբերյալ հաղորդումներ կարող եք ներկայացնել առցանց e-Compete համակարգի միջոցով՝ https://ef.competition.am/ :
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47