«Ձեզ եմ ներկայացնում «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության ավագանիների համատեղ առաջարկը»,-Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը՝ զեկուցելով փողոցի անվանափոխման հերթական նախագիծը:
Մանրիկյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում Սիլիկյանի 10-րդ փողոցն անվանակոչել Սահակ Պարթևի անունով:
Ավագանու անդամը հիշեցեց, որ Սահակ Պարթևը մեծ դեր է խաղացել գրքերի հայացման գործընթացում, մասնակցել է հայկական գրերի ստեղծմանը, թարգմանել Աստվածաշունչը և եղել է հայոց 10-րդ կաթողիկոսը:
Հարակից զեկույցով հանդես եկած «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկազ Միրզոյանը շնորհավորեց Մանրիկյանին, որն իր առաջին նախագիծն էր ներկայացնում:
Քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ճշտելով, որ այն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի առաջին նախագիծն է, ասաց՝ հասցրեցիք, նկատի ունենալով լիազորությունների մոտալուտ ավարտը:
Ավագանին հաստատեց անվանակոչման այդ նախագիծը, ինչպես նաև մեկ այլ՝ Հին Շենգավիթի 4-րդ փողոցն արցախցի բարերար Լևոն Հայրապետյանի անունով անվանակոչելու հարցը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44