ԱՄՆ-ն ամբողջովին հանձնառու է բանակցությունների ուղիով առաջ շարժվելուն և ցանկանում է տեսնել նախագահների կողմից բանակցություններում առաջ շարժվելու ուղղությամբ պարտավորություն ստանձնելու քաղաքական կամք: Այդ մասին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ես կարծում եմ, որ դուք տեսել եք վերջին տարիներին, որ քարտուղար Քերին հանձնառու է խաղաղ կարգավորման ձեռքբերմանը … ԱՄՆ-ն, համանախագահների հետ միասին, ամբողջովին հանձնառու է բանակցությունների ուղիով առաջ շարժվելուն, և մենք հավատում ենք, որ կա հնարավորություն: Ինչպես ես ասացի Բաքվում, եթե ոչ հիմա՞, ապա ե՞րբ: Քննարկման սեղանին կան մտքեր, առաջարկներ, որոնց վրա մենք կարող ենք աշխատել և հիմնվել: Մենք ցանկանում ենք տեսնել, որ նախագահներ քաղաքական կամք են դրսևորում, պարտավորություն են ստանձնում առաջ շարժվելու այս բանակցություններում, և ես վստահ եմ, որ այդ քաղաքական կամքի դեպքում մենք կարող ենք իրական առաջընթաց գրանցել»,- հայտարարեց ամերիկացի համանախագահը:
«Մենք բոլորս ականատես ենք եղել ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների իրական ողբերգությանը»,- ասաց Ջեյմս Ուորլիքը՝ խոսելով ապրիլյան դեպքերի մասին: «Ինչպես ես ասացի իմ խոսքի սկզբում, ապրիլից ի վեր ընկած ժամանակահատվածում շփման գծի երկայնքում հարաբերականորեն կայուն է եղել: Իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է եղել, և դա կարևոր հիմք է տալիս բանակցությունների համար, որոնք մենք փորձում ենք իրականացնել և մենք հուսով ենք, որ հրադադարի ռեժիմի պահպանումը և հարաբերական հանգիստը կշարունակվի»,- ասել է նա:
«Մեր աշխատանքը որպես միջնորդ և մեր ջանքերն ուղղված են տևական խաղաղության հաստատմանը: Տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են ապրել խաղաղության և անվտանգության մեջ և ոչ հակամարտության վիճակում: Մենք ցանկանում ենք կրկնապատկել մեր ջանքերը, մենք փորձում ենք հասնել հակամարտության կարգավորման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»,- իր խոսքում նշեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
12:33
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42