Հունիսի 29-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից։
«Օրակարգի առաջին հարցը Արցախի Հանրապետության նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումն էր:
Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին ինչպես հաղորդմանը, այնպես էլ երկրում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի սադրանքներին ,բանակցային գործընթացին:
Պատասխանելով Արցախի ինքնորոշման իրացման հարցին՝ նախագահն ասել է. «Մեր ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունն է մեզ պահում այստեղ»: Նա շեշտել է, որ բազմաթիվ զրկանքներ են դեռ սպասում, բայց եթե կա միասնական նպատակ, բոլոր ուժերը պիտի միավորվեն այդ նպատակի շուրջ:
Արայիկ Հարությունյանը խոսել է երկիրը պառակտող երևույթներից՝ անթույլատրելի համարելով խուճապային տրամադրությունների տարածումը: «Նման երևույթների դեմ պայքարը կխստացվի, անվստահության մթնոլորտ ստեղծողները պիտի պատժվեն», - ասել է նա:
Շրջափակման դժվարությունները հաղթահարելու ծրագրերին է անդրադարձել, ճգնաժամը հաղթահարելու կառավարության աշխատանքը Արայիկ Հարությունյանը բավարար է գնահատել:
Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Մետաքսե Հակոբյանն ու Դավիթ Գալստյանը:
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է կառավարության հետ հարց ու պատասխանով:
13 պատգամավորի կողմից հնչել է 24 հարց: Դրանք պարենային անվտանգության, ինտերնետ կապի հասանելիության, բերքահավաքի կազմակերպման հնարավորությունների, ներկրվող ապրանքների ու դրանց գների վերահսկման, ջրի անվտանգության ապահովման, աղանդների դեմ պայքարի, կրթական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ էին:
Հարցերին պատասխանել են պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ու տարբեր գերատեսչությունների ղեկավարներ:
Այնուհետև խորհրդարանը 25 կողմ ձայնով ընդունել է երկրորդ ընթերցման ներկայացրած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման հետ կապված հարաբերությունները» օրենքի նախագիծը:
2023թ հունիսի 28-ին ԱԺ հերթական նիստում «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը» հարցի քվեարկության ժամանակ պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին քվեարկությանը չի մասնակցել, ուստի որոշման քվեարկությունը համարվել է չկայացած:
Նոր քվերակության արդյունքներով՝ 16 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշումն ընդունվել է:
Հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Արթուր Մոսիյանը, Արթուր Թովմասյանը և Արամայիս Աղաբեկյանը:
Նիստի ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի փակման մասին»,- ասվում է հաղորդագրությունում:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01