Իսկ ի՞նչ է կատարվել երեկ: «Ժողովուրդ»-ին ահազանգած «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորների հարազատները պատմեցին, որ բանտարկյալներին իրենք դրսից ուղարկված ուտելիք, ծխախոտ եւ այլ իրեր են ուղարկում եւ այն պահվում է քրեակատարողական հիմնարկի հատուկ խցում, որը, ըստ ներքին չգրված կանոնադրության, պետք է «ցրեն», այսպես ասած, «զոն նայողները»: Եվ, որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, ասվածը նկարագրենք դատապարտյալների բառերով. «ՔԿՀ-ի զոն նայողները պետք է ուղարկված սնունդը «գրեֆ անեն» կա, այսպես ասած, օգնություն տան դատապարտյալներին եւ կալանավորներին, սակայն ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները «զապրետ են դրել» այդ սննդի վրա եւ չեն թողնում, որ ուտելիքը հասնի դատապարտյալներին: Դրա համար մենք էլ՝ ՔԿՀ-ի դատապարտյալներս ու կալանավորներս, աղմուկ ենք բարձրացրել եւ թույլ չենք տալիս, որ զապրետ դնեն այդ սնունդի վրա: Դա պատճառ դարձավ, որ կարանտինում գտնվող դատապարտյալները կամ կալանավորները անկողնային պարագաները այրեն եւ դուրս գցեն, ահավոր վիճակ էր: Մյուս դատապարտյալները հարվածում էին դռներին, չորս պատի մեջ էլ չեն թողնում հանգիստ ապրենք»: Ասել է թե՝ դատախազությունը ինֆորմացիա է ստացել, որ հաճախ արգելված սնունդ է մտնում կալանավայր, դրա համար որոշել է հերթական «սապոգային» ստուգումն իրականացնել: ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված ստուգումների ընթացքից «Ժողովուրդին» այս գործով ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ այդմ, ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եւ աղմկալի չարաշահումներ հայտնաբերել: Արդյունքում, երեկ հերթական ստուգումներն են իրականացվել եւ աղմկալի բացահայտումներ են արվել, ինչի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարալը… պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ քրեական գործի հարուցումից հետո դադարեցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները: Սա նշանակում է, որ Ստեփանյանը հանցագործ աշխարհի հետ ուղիղ կապի մեջ է եղել եւ գործարք իրականացրել նրանց հետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44