Մարդու իրավունքների պաշտպանի «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն»-ում արձանագրած խնդիրների հիման վրա ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ։ ՄԻ գրասենյակից նշում են, որ խոսքը վերաբերում է մասնավորապես Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցների և փորձագետների կողմից ապրիլի 20-ին չհայտարարված այցի ընթացքում արձանագրված խնդիրներին․ անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, բժշկական օգնության և սպասարկման հարցերին և այլն։ Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության, դեղերի շրջանառության վերահսկողության, հիգիենիկ և սանիտարահիգիենիկ վերահսկողության բաժինների մասնագիտական խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները վերահաստատվել են, և դրանք վերացնելու համար տրվել են համապատասխան կարգադրություններ։ Պաշտպանի կողմից «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն»-ում վեր հանված խնդիրների կարգավորման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսապայմանների, նրանց իրավունքների ու ազատությունների վիճակի բարելավման նպատակով Առողջապահության նախարարությունը համապատասխան առաջարկներ է ուղարկել Արարատի մարզպետարան։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցների և փորձագետների կողմից «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ չհայտարարված այցի արդյունքները ամփոփվել են, լուծման առաջարկների հետ մեկտեղ ներկայացվել Առողջապահության նախարարություն և ոլորտի իրավասու այլ մարմիններ: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այս ոլորտում պատկան գերատեսչությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում Պաշտպանի կողմից վեր հանված մի շարք խնդիրներ արագ արձագանքման արդյունքում ստանում են համապատասխան լուծում։ Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման հարցում:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47