«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել ՀՀԿ փոխնախագահ, քաղաքական հետապնդման ենթարկվող Արմեն Աշոտյանի հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, «ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նրա առողջական վիճակին և պահման պայմաններին: ... Նախաձեռնված քրեական վարույթի և ընտրված խափանման միջոց կալանքի առնչությամբ Ա. Աշոտյանը ներկայացրել է իր մտահոգություններն ու դիրքորոշումը»։ Այս հանդիպման հետ կապված «Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, Աշոտյանը ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին բարեկրթորեն է ընդունել, սակայն հենց սկզբից նրանց ասել է, որ չի վստահում գործող ՄԻՊ-ին, որն, ըստ Աշոտյանի, «Փաշինյանի հերթական դրածոն է»:
Արմեն Աշոտյանը մանրամասն ներկայացրել է իր «գործի» հետ կապված հիմնական զավեշտներն ու կեղծիքները, միևնույն ժամանակ, արձագանքելով ՄԻՊ ներկայացուցիչների խոստմանը՝ հարցը ներկայացնել ՄԻՊ-ին, որը կարող է դիմել և պարզաբանումներ ստանալ գլխավոր դատախազից, ասել է. «Իսկ ի՞նչ են անելու, ընկերուհիներով նստելու և սուրճ են խմելո՞ւ միասին: ՄԻՊ-ը հարցնելու է՝ ինչո՞ւ ես Աշոտյանին փակել, դատախազն էլ ասելու է՝ դե, ինչ կարող էի անել, Նիկոլն ասել է, ես էլ արել եմ, բա հո ես չէի վարի գնալու: Սա՞ է լինելու...»:
Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ դատարանի որոշմամբ արգելված են երկու ամսով կալանավորված Աշոտյանի բոլոր տեսակցությունները, այդ թվում՝ իր ընտանիքի անդամների՝ կնոջ, անչափահաս զավակների, ինչպես նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարու
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
13:34 05.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
11:17 06.08.25
14:27 06.08.25
13:19 05.08.25
13:53 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03