2012թ. սկսած ամեն տարի սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար ֆինանսական միջոցների հիմնական մասը տրամադրել են «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Քանի որ նյութական աջակցությունը բավարար չի եղել, սիրիահայերի ուսման ամբողջ վարձը փոխհատուցելու նպատակով ֆինանսական միջոցներ են հատկացվել նաև պետական բյուջեից` 2014 թվականին ավելի քան 26 մլն և 2015 թվականին` ավելի քան 24,5 մլն դրամ:
Այժմ Հայաստանի Հանրապետության 500 սիրիահայ ուսանողից ուսման վարձի կարիք ունի շուրջ 400-ը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ են սիրիահայ ուսանողների 2016-2017թթ. ուսումնական տարվա ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար տրամադրել յուրաքանչյուրը 125 հազար ԱՄՆ դոլար: Սակայն ամբողջ վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ է պետբյուջեից հատկացնել 20մլն դրամ:
Հարցը քննարկվելու է ՀՀ կառավարության առաջիկա հոկտեմբերի 27-ի նիստում: Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության հիմնավորման ուսման վարձի մուծումը պետք է շարունակել, քանի որ սա սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական ամենահրատապ լուծում պահանջող հիմնահարցերից է:
Կարինա Սանթրոսյան
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55