Իրանի «Փարդիս» տեխնոլոգիական պարկի հաղորդակցության և միջազգային կապերի բաժնի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ «Իրանը դեղորայքի արտադրության բազմազանությամբ աշխարհի լավագույն 10 երկրների թվում է»: «Փարդիս» տեխնոլոգիական պարկը գտնվում է Թեհրանում և զբաղեցնում է 110 հեկտար տարածք: Այն Իրանի ամենակարևոր և ամենամեծ տեխնոլոգիական պարկն է։ Ամին Ռեզա Խալեղյանն ասել է. «Իրանը դեղագործական արտադրության բազմազանությամբ աշխարհի 10 երկրների թվում է է և սեփական գիտահենք արտադրանքը, ներառյալ ռադիո և հեռուստատեսային հաղորդիչները, որոնք արտադրվել են պատժամիջոցների պայմաններում, արտահանում է 40 երկիր»: ԻՌՆԱ-ի հետ հարցազրույցում Խալեղյանը հավելել է. «Տեխնոլոգիական պարկի խնդիրն է օգնել ընկերություններին համատեղ տաղավարների տեսքով ներկա գտնվել արտասահմանյան ցուցահանդեսներին։ Վերջին 15 տարիներին մենք այս ոլորտում համագործակցել ենք Ռուսաստանի, Վենեսուելայի, Հունաստանի, Զիմբաբվեի և Քենիայի հետ»։ Անդրադառնալով MS դեղամիջոցի արտադրությանը, Խալեղյանն ասել է. «Իրանն այս դեղամիջոցն արտադրող վեցրերորդ երկիրն է աշխարհում: Իսկ տեխնոլոգիական պարկում աշխատող ընկերություններից մեկն արտադրել է լեշմանիոզի բուժման համար կիրառվող դեղամիջոց, որը որևէ այլ երկրում չի արտադրվել: Ընկերությունն այս պահին արտահանում է իր արտադրանքի մեծ մասը» : Նրա խոսքով. «Ներկայումս մենք համագործակցում ենք Ուզբեկստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և արաբական ու նույնիսկ մեկ-երկու եվրոպական երկրների հետ»։
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47