Փարիզի արվարձաններից մեկի քաղաքապետի տունը հարձակման է ենթարկվել և այրվել, երբ նրա կինն ու երեխաները քնած են եղել ներսում՝ ոստիկանների կողմից Նանտերեում 17-ամյա դեռահասի սպանությունից հետո Ֆրանսիան համակած անկարգությունների ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը։
Փարիզի հարավային Լ՛Է-լե-Ռոզ արվարձանի քաղաքապետ Վինսենթ Ժանբրենը պատմել է, որ իր կինը և հինգ ու յոթ տարեկան երեխաներից մեկը վիրավորվել են, երբ վաղ առավոտյան լքել են շենքը
Ժանբրենը, որը պահպանողական Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, միջադեպի ժամանակ եղել է քաղաքապետարանում, որը մի քանի գիշեր հարձակումների օբյեկտ է եղել և պաշտպանված է փշալարերով ու բարիկադներով։
«01։30-ին, երբ ես, ինչպես նախկին երկու գիշերը, քաղաքապետարանում էի, մարդիկ ներխուժել են իմ տուն, որպեսզի այրեն այն, որտեղ քնած էին կինս և երկու փոքր երեխաներս,- թվիթերյան իր օգտահաշվում գրել է Ժանբրենը։- Փորձելով պաշտպանել նրանց և փրկվել հարձակվողներից, կինս և երեխաներիցս մեկը վնասվածքներ են ստացել»։
Տեղի դատախազը հայտնել է լրագրողներին, որ հետաքննություն է սկսվել մահափորձի փաստի առիթով։ Կասկածյալներից ոչ ոք չի ձերբակալվել։
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44