Հայտնի դերասան Տիգրան Նալչաջյանի քրոջ՝ 42-ամյա Նվարդ Նալչաջյանի սպանության դեպքով սպանվածի եղբայրը Aravot.am-ին որոշ մանրամասներ հայտնեց: «Նա ամբողջությամբ խոստովանել է իր կատարածը, նույնիսկ քրոջս մեքենան հենց իրենց տան բակից են վերցրել, որով ինքը երկու օր իր ընկերների հետ հաճելի ժամանակ է անցկացրել: Սա բացահայտված սպանություն է: Այդ երիտասարդը նույնիսկ պարզել եմ, որ անցած տարի Փարաքարում երկու հոգու դանակահարել է՝ հոր ու որդու, գյուղում ներքին կարգով հարցը լուծել են, որ գործ չհարուցվի, չեն բողոքել»,- պատմեց Տիգրան Նալչաջյանը: Նա ասաց, որ քույրը, ամենայն հավանականությամբ, այդ երիտասարդի հետ ծանոթացել է համացանցով. «Քույրս սպորտի մեծ սիրահար էր, իր շրջապատը վերջերս ՈՄԱ, սպորտ, դա էր: Նա շատ ակտիվ մարզվում էր, մարտարվեստներով էր զբաղվում, երեւի այդ հետաքրքրությունների շրջանակում են ծանոթացել համացանցով: Քույրս տարբեր աղբյուրներից լավ գումար վաստակող աղջիկ էր, հայտնի ֆիրմայում էր աշխատում բարձր աշխատավարձով, նաեւ դրսի հետ էր աշխատում, import մենեջեր էր, շատ բաներ էին իրենից պատվիրում: Մեծ գումարներ էր աշխատում ու մի մեծ սխալ էր անում, մոտը մեծ գումարներ էր պահում: Որ մենակ էր ապրում, մեծ վախ ուներ, հանկարծ տուն չմտնեն, գումարը հափշտակեն, գումար էր հավաքում, որ նոր տուն գներ: Երբ տեղ էր գնում, գումարը մեքենայի մեջ էր պայուսակով պահում: Խոսքը 50-100.000 դոլարի մասին է: Հիմա դա անհետացել է, բացի հեռախոսից, որը այդ երիտասարդը վաճառել էր: Մենք այդ մասին էլ ենք իրավապահներին ասել: Իհարկե, դժվար ապացուցելի բան է, բայց քրոջս անձնագիրն էլ չկա: Վստահ ենք, որ էլի իրենց ձեռքի գործն է: Կարծում եմ՝ հանցագործության գլխավոր շարժառիթը հենց այդ գումարն է եղել, նաեւ ոսկեղեն է եղել, որն էլի անհետացել է: Իր տանը ձեւի համար տասը դրամ չկա»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44