Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել է զանգահարել Վրաստանի դեսպանին և կարգադրել 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հարցով Վրաստանի իշխանությունների հետ խորհրդակցելու համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ «Այսօր ես ԱԳՆ-ին հանձնարարել եմ կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, խիստ բողոք հայտնել նրան և առաջարկել 48 ժամվա ընթացքում լքել Ուկրաինան՝ իր մայրաքաղաքի հետ խորհրդակցելու համար»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։ Նա վրացական իշխանություններին կրկին կոչ է արել Սաակաշվիլիին, ով Ուկրաինայի քաղաքացի է, բուժման համար տեղափոխել Ուկրաինա։ Ուկրաինայի գործընկերները պետք է դուրս գան ի պաշտպանություն Սաակաշվիլիի՝ նրան փրկելու համար, կարծում է պետության ղեկավարը։ Զելենսկիի խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահի կյանքին վտանգ է սպառնում։ Երկուշաբթի օրը Սահակաշվիլին հեռակա ձևաչափով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստին՝ 2007 թվականին ցույցը ցրելու գործով։ Սա այս գործով առաջին դատական նիստն է 2023 թվականին։ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Շուլգան կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ Կիևի կողմից Georgian Airways ավիաընկերության դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44