Մի խումբ եվրոպաբնակ հայեր այսօր՝ հուլիսի 4-ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել և նամակ փոխանցել գրասենյակին՝ ուղղված Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ «Մենք ընկերներով՝ եվրոպաբնակ հայերով, որոնք հարկեր են այնտեղ վճարում, որոշեցինք, որ մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք և անհամաձայնությունը հայտնենք այն գործընթացներին, որոնք հիմա տեղի են ունենում ԵՄ քավորությամբ. Հայաստանի և Արցախի շահերի ոտնահարում:
Նրանք փաստացի պաշտպանում են Ադրբեջանի շահերը»,- ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գերմանիայի քաղաքացի, հայ բժշկուհի Արփինե Քոչարյանը։
Որպես այնտեղ բնակվող հայեր ու այնտեղի հարկատուներ, նամակ ենք կազմել, և քանի որ ես հիմա Հայաստանում եմ, որոշեցվինք այստեղ հանձնել այդ նամակը», -ասաց նա: Նամակը, ըստ նրա, վերաբերում է արցախահայության շահերին. «Նամակը հիմնականում վերաբերվում է խաղաղության պայմանագրին և Արցախին, որում, ոնց մենք հասկանում ենք՝ Արցախի շահերի, արցախահայության շահերի մասին տող չկա։ Գրել ենք, որ այս պայմաններում սա ցեղասպանություն է, էթնիկ զտում, և ԵՄ-ի նման հաստատությունը չպետք է քավոր կանգնի այս ցեղասպանական պայմանագրին։ նաեւ նշել ենք, որ դրանով Հայաստանը մնում է անպաշտպան, և դա նաև մի օր դառնալու է ԵՄ-ի խնդիրը։ Եթե կյնքը յնպես դասավորվի, որ մարդիկ չկարողանան ապրել Արցախում և Հայաստանում, ԵՄ-ում նոր փախստականներ են ավելանալու։ ԵՄ-ի բնակիչներն էլ պետք է իմանան, որ նոր բեռ է սպասվում իրենց, և դրա դեմը պետք է առնել»,-ասաց գերմանաբնկ հայուհին: Նշվեց, որ Շառլ Միշելին հասցեագրված նամակը ստորագրել են 1221 եվրոպահայեր։
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47