Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կմնա ևս մեկ տարի՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ինձ համար պատիվ է ՆԱՏՕ-ի դաշնակիցների որոշումը՝ երկարաձգել իմ ժամկետը գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը», - գրել է նա Twitter-ի իր էջում: Ինչպես ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ, այդ որոշումը պաշտոնապես կհաստատվի Վիլնյուսի գագաթնաժողովում: «2023 թվականի հուլիսի 4-ին ՆԱՏՕ-ի դաշնակիցները պայմանավորվել են երկարաձգել գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մանդատը ևս մեկ տարով ՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը: Այդ որոշումը կհաստատեն ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարները Վիլնյուսում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»,- նշվում է հայտարարությունում։ Ստոլտենբերգը գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից: Ավելի վաղ դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն DPA գործակալությանը հայտնել էր, որ Ստոլտենբերգը մտադիր չէ երկարաձգել իր լիազորությունների ժամկետը, որն ավարտվում է ընթացիկ տարվա սեպտեմբերին:
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01