Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․
«Սիրելի հայրենակիցներ Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանդրության օրն է:Ուզում եմ շնորհավորել ձեզ այդ կարևոր օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը:Այն արժեքաբանական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման հիմնական սկզբունքները: Դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։ Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում Վաչագան թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Կանոնական սահմանադրությունը»:Հատկանշական է , որ այն մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների լայն ընդգրկմամբ։ Ասել է թե վաղ ժամանակներից է գիտակցվել պետության ամրապնդման գործում Սահմանդրության կարևորությունը՝ երկրի ներքին կյանքի կանոնակարգման ու արտաքին հարաբերությունների հաստատաման տեսանկյունից: Հայաստանի մերօրյա Սահմանադրությունը ստեղծվել է անկախության վերականգնմամբ ,այն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Այդ օրվանից հուլիսի 5-ը դարձավ պետական տոն,քանզի ընդունված փաստաթուղթը ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Ուզում եմ կրկին շնորհավորել Հայաստանի բոլոր քաղաքացիներին այդ տոն օրվա կապակցությամբ ու հորդորել հավատարիմ մնալ երկրի հիմնական օրենքի դրույթներին: Տեր կանգնեք Սահմանադրությամբ նախանշված ձեր իրավունքներին,կատարեք Սահմանադրությամբ նախանշված պարտավորությունները: Յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հարգել Սահմանադրությունը՝ անհրաժեշտության դեպքում բարելավելով և կատարելագործելով այն:Դա կարևոր է հատկապես այս բարդ ժամանակներում,երբ վտանգված են հայկական պետականության հիմքերը,քաղաքացու՝ իր հողում ազատ ապրելու իրավունքը : Պաշարված Արցախից դիմում եմ ձեզ կարևորեցեք այդ ամենը ու պայքարեք մեր ու ձեր իրավունքների համար»:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01