Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ վերջերս արած հայտարարություններին և կոշտ քննադատության ենթարկել ԱՄՆ վարչակազմին՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու և, ըստ այդմ, ժողովրդավարական Արցախը բռնապետական Ադրբեջանի կազմում էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև կանգնեցնելու դիրքորոշման համար։ Նախագահ Բայդենի վարչակազմի կողմից նման դիրքորոշումը Համբարյանը համարել է անխոհեմ և որակել որպես Արցախի 120․000 հայ բնակչության մահապատիժ։ Հայ դատի հանձնախմբի նախագահը նկատել է՝ նման վախկոտ կեցվածքը հարիր չէ Ամերիկայի նման պետության, որը ձգտում է միջազգային բազմոլորտ առաջնորդության։ Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները կրում է ինչպես բարոյական, այնպես էլ միջազգային իրավական պարտավորություններ՝ կանխելու էթնիկ զտումները: Ադրբեջանի գործողությունները հենց ապացույց են այն բանի, որ Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների հայերը կանգնած են ցեղասպանության վտանգի առաջ։ Համբարյանն արձանագրել է՝ Արցախը պաշտպանելու համար ԱՄՆ վարչակազմի կողմից վճռական և կանխարգելիչ գործողություններ չձեռնարկելը Միացյալ Նահանգներին մեղսակից է դարձնում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտման քաղաքականությանը։ Ավելին, վարչակազմը քաջալերում է ադրբեջանական ագրեսիան՝ շարունակելով ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, մերժելով ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունն Արցախին և բազմիցս չկարողանալով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր ռազմական հանցագործությունների և իրավունքների ոտնահարման համար: Ըստ նրա, ժամանակն է՝ Բայդեն-Հարիսի վարչակազմը կատարի Ամերիկայի բարոյական և իրավական պարտավորությունները՝ կանխելու ադրբեջանական ցեղասպանությունն Արցախի դեմ, մասնավորապես․ 1. ԱՄՆ-ը Բաքվի առջև պետք է խիստ վերջնաժամկետ դնի՝ շրջափակումը վերացնելու և Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի բոլոր գործողությունները դադարեցնելու համար։ 2. Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ն պետք է կիրառի «Գլոբալ Մագնիտսկու» և այլ պատժամիջոցներ, ամբողջությամբ կիրարկի Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը և արգելափակի ամերիկյան զենքի կամ պաշտպանական ապրանքների փոխանցումն Ադրբեջանին։ 3. ԱՄՆ-ը պետք է անհապաղ կոնկրետ գործողություններ ձեռնարկի Արցախում ցեղասպանությունը կանխելու համար՝ առաջնորդելով Արցախի ինքնակառավարման կարգավիճակի ճանաչման միջազգային ջանքերը և պահանջելով ՄԱԿ-ի անվտանգության երաշխիքներ, միջազգային կայուն խաղաղապահ ներկայություն, ամերիկյան և միջազգային հումանիտար աջակցություն, Հայաստանի հետ ապահով տրանսպորտային, առևտրային և էներգետիկ կապ, բուֆերային գոտի և պարենային, ջրի և էներգետիկ անվտանգություն։
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55