Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Համացանցում ինչ-որ մի անհայտ տեղից լուր էր հայտնվել, թե իբր վարչապետն ասել է՝ բարձրացնելու եմ նվազագույն աշխատավարձը և դարձնելու եմ 100 հազար դրամ։ Միամիտ «համացանցային հայերը» հավատացին այդ ապատեղեկատվությանը և «անխնա տարածեցին» այդ սուտը։ Ամենահետաքրքիրն այն է, որ բավականին բարձր մտավոր և կրթական ցենզով մարդիկ կուլ են տվել այդ խայծը և ակտիվորեն քննարկում են «լուրը»՝ ենթադրություններ կազմելով, թե երբ է դա տեղի ունենալու։
Խնդիրը, հետևաբար, այն չէ, որ կան հարյուրավոր կայքեր, որոնք րոպեն մեկ ինչ-որ բան են «բստրում», այլ չկան բավական թվով ընթերցողներ, որոնք հեշտությամբ կարողանաս են «թացը չորից» տարբերակել։ Ինչպես ամեն մի հարցում, այստեղ էլ պետք է զարգացնել նաև կարդալու մշակույթը, երբ ընթերցողը կամ օգտատերը հասկանում է, թե որ աղբյուրն է հեղինակավոր, իսկ որը՝ ոչ, որ լրատվամիջոցն է սոլիդ, իսկ որը՝ «թեթևսոլիկ»։ Վերջիններս նույնպես պետք է լինեն, թող զարգանան, բարգավաճեն, հարստանան, «քլիքներ» հավաքեն՝ դա նորմալ է։ Նորմալ չէ, որ մարդիկ, որոնք կարդում են դրանք և հաճույք են ստանում, չեն հասկանում, որ այս մի լրատվամիջոցը հաճույք ստանալու համար է, իսկ այս մեկը՝ տեղեկատվություն քաղելու և մտածելու»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44