«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2010 թ. փետրվարի 18-ի N 146-Ն որոշման մեջ: 2022 թ. դեկտեմբերի 7-ին ընդունված «Հանրային ծառայության մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքով և հարակից օրենքներով տեղի ունեցան ոլորտային օրենսդրական փոփոխություններ, որոնց շրջանակներում կարգավորվեցին նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործմանը և նվերների հաշվառման գործընթացի նկատմամբ վերահսկողության գործիքակազմի սահմանմանն ուղղված հիմնահարցերը:
Մասնավորաբար, «Հանրային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, ռեեստրի վարման կարգերը, ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաև խորհրդատվական կարծիքի տրամադրման մեթոդական ուղեցույցը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թ. դեկտեմբերի 7-ի ՀՕ-556-Ն օրենքի 73-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ նվերների հաշվառման և հանձնման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Զուգահեռ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թ. դեկտեմբերի 7-ի ՀՕ-557-Ն սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածով սահմանվեցին ՍԴ դատավորի՝ նվերներ ընդունելու սահմանափակումները։ Օրենքներն ուժի մեջ են մտել 2023 թ. հունվարի 2-ին: «Հանրային ծառայության մասին» օրենքի անցումային դրույթներով նախատեսվեց, որ դրանցից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը կառավարությունն ընդունում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: ՀՀ վարչապետի՝ 2023 թ. մարտի 29-ի N 349-Ա որոշմամբ սահմանվեց օրենքների կիրարկման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի շրջանակը: Նախագիծն ապահովելու է օրենքների կիրարկումը, որի արդյունքում դատավորների նվերների հաշվառման և հանձնման կարգը սահմանելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44