v
Անցած գիշեր՝ ժամը 01:45-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ, ապա նաև հաղորդում է ստացվել՝ անհայտ անձանց կողմից բնակելի տուն ներխուժելու, բնակիչներին կապկպելու, գումար և թանկարժեք իրեր գողանալու վերաբերյալ։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ, նախնական տվյալներով՝ 2023 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, երկու անհայտ անձ՝ դիմակավորված, ապօրինի կերպով մուտք են գործել Երևան քաղաքի Տիտովի փողոցի տներից մեկը, կապել բնակիչ ամուսինների ձեռքերը, զենքի ցուցադրմամբ և սպառնալիքներ հնչեցնելով հափշտակել են տարբեր արտարժույթներով առանձնապես խոշոր չափերով գումարներ, ոսկյա զարդեր։ Ապա տանտիրոջը պատկանող Տոյոտա մակնիշի ավտոմեքենայով նշված անձինք դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ 2023թ. հուլիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ։ Մասնավորապես, զննվել է դեպքի վայրը, վերցվել են ձեռքի և կենսաբանական ծագում ունեցող հետքեր, ինչպես նաև՝ առանձնատանը հայտնաբերված կպչուն ժապավեններ: Ամուսինները ճանաչվել են տուժող և հարցաքննվել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տուժողին պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան անվնաս վիճակում հայտնաբերվել է Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 16/2 հասցեի դիմաց գտնվող կանգառում: Հետագա քննչական և վարութային գործողություններ կատարելու նպատակով ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:Նշանակվել են դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատագենետիկական փորձաքննություններ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցանք կատարած անձանց, ինչպես նաև հափշտակված նյութական միջոցները հայտնաբերելու ուղղությամբ։ Այդ նպատակով հետաքննության մարմնին տրվել է հանձնարարություն։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվծկարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47