Հուլիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Հրազդան քաղաքի շուկայի հարակից տարածք, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դիակ
Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խումբը Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերել էր տղամարդու նեխած դիակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մահացածը Հրազդան քաղաքի 54-ամյա բնակիչ Ալբերտ Մինասյանն է: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 2-ի ժամը 11.00-ի սահմաններում Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի հարակից պեմզաբլոկի արտադրամասում 22-ամյա հրազդանցին ամբարձիչով հետընթաց կատարելիս վրաերթի էր ենթարկել Ալբերտ Մինասյանին: Այնուհետև տեսնելով, որ նա մահացել է, գործընկերոջ՝ հրազդանցի 23-ամյա երիտասարդի առաջարկով և մյուս երկու գործընկերների ներկայությամբ դիակը տեղափոխել էին արտադրամասի հարակից դաշտամիջյան հատված և թաքցրե
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում չորս տղամարդիկ հայտնաբերվել, հանցանք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ 22-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Քրեական վարույթը շարունակվում է:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44