2016 առաջին երեք եռամսյակի արդյունքներով, տնտեսական ակտիվությունը ՀՀ-ում կազմել է 1,6 տոկոս։ Այս մասին տեղեկանում ենք ԱՎԾ հրապարակած վերջին տվյալներից:
Ինչպես գիտենք մինչև հուլիս ամիսը ՏԱՑ-ը կազմում էր 4,6 տոկոս, սակայն վիճծառայության տվյալներից երևում է, որ հուլիսին սկսված անկումը պահպանվել է միչև սեպտեմբեր, ինչի հետևանքով ակտիվության աճը տարեսկզբի ինը ամիսների տվյալներով, ևս նվազել է։
Անկումների ֆոնին կայունացել է ներքին առևտուրը, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը աճ է ապահովել՝ պայմանավորված հիմնականում արտահանման բարձր աճով։ Հունվար-սեպտեմբերին Հայաստանից դուրս է տարվել շուրջ 1 մլրդ 293 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավել է 19,6 տոկոսով։
Ներմուծումը առայժմ զիջում է 2015-ի մակարդակը։ Թեև տարբերությունը շատ մեծ չէ՝ ընդամենը 0,8 տոկոս։ Ավելին, սեպտեմբերին ներմուծումը նույնիսկ 6,5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Այս տարի ընդհանուր առմամբ Հայաստան է ներկրվել 2 մլրդ 295 մլն դոլարի ապրանք։
Ուսումնասիրելով ԱՎԾ տվյալները՝ պարսվում է, որ տնտեսության հիմնական ճյուղերից, սեպտեմբերին տնտեսական ակտիվությանը նպաստել են բացառապես երկուսը՝ արդյունաբերությունն ու ծառայությունները, որտեղ համապատասխանաբար արձանագրվել է 6,1 և 8,6 տոկոս աճ։ Ակնհայտ է, որ հենց այս երկու ճյուղերն էլ դարձել են իննը ամսվա ընթացքում 1,6 տոկոս տնտեսական ակտիվության ապահովման հիմքը։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55