Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անամոթ ստեր է տարածում։ Այս հայտարարությունն արել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Երեկ Հաջիևը պարող մարդկանց տեսագրություն է հրապարակել իր միկրոբլոգում և նշել, թե իբր սուտ են հայկական կողմի պնդումներն այն մասին, թե տարածաշրջանում մարդասիրական ճգնաժամ է։ «Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում՝ տարածելով հին ընտանեկան տեսանյութ ու փորձելով ծածկել իր պետության, իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը»,– գրել է Մարուքյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանը պատանդ է պահում 120 հազար էթնիկ հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների՝ կտրելով նրանց ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և սովամահ անելով նրանց։ «Սա այն է, ինչ Հաջիևը փորձում է թաքցնել իր կեղծ հայտարարության հետևում։ ԼՂ բնակիչ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով: Այս հանցագործության անմիջական պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է»,– ընդգծել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը։
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47