Արցախի այս ծանր իրավիճակում ինձ համար ընկալելի չէ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նստացույց անելը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Մենք 3 տարի իրեն հստակ ասում էինք՝ ինչ պետք է անել. համոզել ենք, հորդորել ենք, երբեմն կոշտ ենք եղել, երբեմն մեղմ կերպով բացատրել ենք, թե ինչ իրավիճակում ենք: Արցախի Հանրապետության նախագահը քաղաքական գործիչ չէ, եւ հիմնական գործառույթները, որոնք իրականացնում էր կամ տրամաբանությունից ելնելով էր, կամ հուզական դաշտում: Այժմ էլ ունենք նույն իրավիճակը, նա բարոյական նորմերից ելնելով պետք է հրաժարական տար, ինչը եւս չարեց: Հիմա եկել ու հասել ենք այն պահին, որ նա նորից հուզական դաշտում է քայլեր անում, գուցե դա նա կանխամտածված է անում, այնուամենայնիվ նա իրավունք չուներ այս ծանր իրավիճակում նման քայլի գնալու: Նա աշխարհին ցույց է տալիս, որ իր ձեռքով քանդում է նախագահի ինստիտուտը, Արցախը այն դեպքում, երբ նրա հրաժարականն էինք պահանջում, նա ասում էր՝ բոլորս կմնանք պետականության փլատակների տակ, նա քանդում է մեր պետականությունը: Սա ընկալելի կլիներ, եթե նա լիներ սովորական անձ, այլ ոչ թե երկրի նախագահը»,- նշեց Մետաքսե Հակոբյանը: Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանը ԱՀ Սահմանադրությամբ իրեն ամրագրված անելիքներից որեւէ մեկը չի կատարել. «Կա Արցախի Հանրապետության Սահմանադրություն, եւ դրա մեջ հստակ են երկրի նախագահի անելիքները: Նա 3 տարի շարունակ Սահմանադրությամբ նշված անելիքներից գեթ մեկը չի արել եւ այժմ էլ տապալում է: Ես երեկվանից չեմ հանդիպել որեւէ մեկին, որ սա լավ կընկալի: Ավելին, նրա քայլը խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: Մարդիկ հասկանում են, որ նախագահն այլեւս նախագահի պարտականությունները չի կատարում, դրանից մարդիկ անհագստանում են: Նա անկարող է եղել, երբ արդեն իսկ ընտրվել էր, որովհետեւ եթե նա անկարող չլիներ, մենք չէինք կարող հայտնվել այն իրավիճակում, որ հայտնվեցինք 2020-ի սեպտեմբերի 27-ին, առավել եւս նոյեմբերի 9-ին: Եթե նա ունենար քաղաքական կամք, ապա գոնե մի օր կհայտարարեր, որ ինքը դեմ է այն քաղաքականությանը, որը վարում են ՀՀ իշխանությունները: Նրա քայլերը լրիվ այլ պետք է լինեին այս իրավիճակում»:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
14:03 08.11.25
13:34 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
12:36 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01