ARM | RUS |

Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա եռանկյունին Բերմուդյան է դառնում Հայաստանի համար. Աշոտյան

20.07.23 | 11:35

Կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել 168.am-ը.

«NATO-ի վերջին՝ վիլնյուսյան գագաթնաժողովը գլոբալ քաղաքական իրադարձություն էր, որի հիմքում հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացող հակամարտությունն էր: Հասկանալի է, որ այդ համատեքստում լրահոսի գլխագրերում և վերլուծական-քաղաքական դաշտում մի կողմից՝ Ուկրաինայի նկատմամբ Հյուսիսատլանտյան կազմակերպության դիրքավորումներն էին, մյուս կողմից՝ Շվեդիայի ազդարարված անդամակցության գործընթացի շուրջ աժիոտաժը: Ինձ հասանելի տեղեկատվական հոսքերը վկայում են, որ հայկական մեդիան և քաղաքական քննարկումները հիմնականում վերաբերում էին նույնաբովանդակ թեմաներին, որոշակի մասնավոր շեշտադրումներով՝ ռուս-թուրքական հարաբերությունների լույսի ներքո Էրդողանի գեոպոլիտիկ տրյուկների վրա: Այնինչ, վիլնյուսյան գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը պարունակում է մեզ հետ թեպետ անուղղակի, բայց կարևոր առնչություններ ունեցող մի շարք արձանագրումներ, գնահատականներ և առաջնահերթություններ: Մանրամասն ուսումնասիրելով Հայաստանի և Հարավային Կովկասի տեսանկյունից սույն փաստաթուղթը՝ ձեզ եմ ներկայացնում մի շարք դիտարկումներ: 1. Հռչակագիրը, որը բաղկացած է 90 կետից և անդրադառնում է բազմաթիվ աշխարհագրական և քաղաքական տարածաշրջաններին, որոնց մի մասին կանդրադառնամ ստորև, ընդհանրապես չի պարունակում որևէ հիշատակում Հարավային Կովկասի մասին, առավել ևս՝ հայ-ադրբեջանական հակամարտության: Այս հանգամանքը կրկին արձանագրում է մեր տարածաշրջանի նկատմամբ արևմտյան բլոկի իրական վերաբերմունքը, որն ածանցվում է բացառապես Թուրքիայի դերակատարությունից, Իրանի նկատմամբ մտադրություններից և Վրաստանի հետ հարաբերություններից: Բացի թվարկված պետություններից, հռչակագիրը համապատասխան կոնտեքստում անդրադառնում է Աբխազիային և Հարավային Օսիային: Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին՝ 0 հիշատակում: 2. NATO-ն առնվազն հռչակում է միջազգային իրավունքին, հատկապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությանն իր հավատարմությունը (կետ 1): Սա հատկանշական է մեզ համար այն առումով, որ այդ նույն փաստաթուղթը՝ UN Charter, ամրագրում է նաև ժողովրդի ինքնորոշման իրավունքը: 3. Հռչակագրի 4-րդ կետով կազմակերպությունը հռչակում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ընտրել սեփական անվտանգային նախաձեռնումները, ինչը կարևոր փաստարկ է NATO-ից դուրս, այլ անվտանգային համակարգերում գտնվող պետությունների տեսակետից, օրինակ՝ Հայաստան-ՀԱՊԿ տիրույթում: 4. Փաստաթղթի մի շարք կետեր մանրամասն նկարագրում են ուկրաինական պատերազմում ալյանսի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ մեղադրանքներ ագրեսիայում, հարևանի տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների և ռազմական հանցագործությունների մեջ, այնինչ, ինչպես արդեն փաստել եմ, չկա որևէ գնահատական Ադրբեջանի վերաբերյալ (կետեր 7, 8): 5. Հայ-ադրբեջանական հարաբերություններում մեզ ինտենսիվորեն պարտադրվող և արևմտյան երկու կենտրոններից՝ Բրյուսել և Վաշինգտոն, ակտիվորեն միջնորդվող, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» ֆոնին, կրկնակի ստանդարտների և բացառապես սեփական շահերի արտացոլում է 180 աստիճանով տարբեր մոտեցումն ուկրաինական պատերազմին, որի դեպքում խաղաղության հասնելու նախապայմանները կտրուկ տարբերվում են մեզ հրամցվող փաստացի վերջնական կապիտուլյացիայից (կետեր 9, 10): 6. Դեկլարացիայի 15-րդ կետում կազմակերպությունը կոչ է անում Բելառուսին հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, սակայն, ինչպես արդեն կռահում եք, Եվրոպայի խորհրդի ամենաավտորիտար պետություններից մեկի՝ Ադրբեջանի մասին խոսք այս համատեքստում կրկին չկա: 7. Եթե մեր մասին խոսելիս, արևմտյան էլիտաները սիրում են բազմակի օգտագործման մաստակ դարձնել «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» թեզը, ապա սեփական հասարակությունների դեպքում նրանք իրավացիորեն ընդգծում են նրանց տոկունության, դիմացկունության, դիմադրողականության, էլաստիկության կարևորությունը՝ սրվող աշխարհաքաղաքական միջավայրի պայմաններում (կետ 61): 8. Կանխատեսելի էր էներգետիկ անվտանգության նկատմամբ NATO-ի ռազմավարական ուշադրությունը, հատկապես էներգետիկ ռեսուրսների աղբյուրների, մատակարարների և ուղիների նկատմամբ, որտեղ Ադրբեջանի մասին հիշատակման բացակայությունը չպետք է մեզ թյուրիմացության մեջ գցի, քանզի այս կետում Ռուսաստանին այլընտրանք հանդիսացող և ոչ մի երկիր հիշատակված չէ (կետ 68): 9. Հռչակագրի 76-րդ կետով դաշինքն անդրադառնում է Բոսնիային և Հերցեգովինային: Հիշեցնեմ, որ Արևմուտքի ուժային պարտադրանքով մոտ 30 տարի առաջ բոսնիական սերբերին թելադրված խիստ արհեստական «Խաղաղության բանաձևն» այսօր հսկայական ճաքեր է տալիս՝ ի հեճուկս հյուսիսատլանտյան մտրակի և ԵՄ-ական ֆինանսական բլիթների: 30 տարի անց չլուծվող էթնիկ խնդիրների գոյությունը և NATO-EU զույգի անհանգստությունը Բոսնիայի և Հերցեգովինայի ապագայի նկատմամբ մեզ համար արհեստական, պարտադրված խաղաղությունների անփառունակության տեսանելի դաս են: Եվ սա դեռ այն դեպքում, երբ Բոսնիայի և Հերցեգովինայի կազմում սերբերը հավասարապես և ազդեցիկ սուբյեկտ են: 10. Փաստաթղթի հաջորդ կետն անդրադառնում է Սերբիային, որով կրկին արձանագրվում է ճնշումը Բելգրադի վրա՝ կարգավորման և հավասար երկխոսության մեջ մտնել Կոսովոյի հետ: Հիշեցման կարգով. Ստեփանակերտի դեպքում Արցախն ամեն գնով բրթում են Բաքվի տակ, իսկ Պրիշտինայի պարագայում՝ ճնշում Սերբիային հավասարազոր երկխոսության՝ Կոսովոյի հետ: Ամփոփելով ասելիքս՝ շեշտեմ, որ գլոբալ գեոպոլիտիկ ցունամիի դեպքում, ինչի մասին է վկայում նաև NATO-ի Վիլնյուսյան հռչակագիրը, հայերին ուզում են դարձնել «ունիկալ» ժողովուրդ, որը պիտի դառնա իր ազգային շահերից հրաժարվող առաջին և միակ «միամիտը» երկրագնդի վրա: Փաշինյանի դավաճանական քաղաքականության պատճառով Մոսկվա-Վաշինգտոն-Բրյուսել եռանկյունին կարող է Բերմուդյան դառնալ Հայաստանի համար:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ «Նուբարաշեն» ՔԿՀ 20.07.2023»։


Տիրադավները պահանջում են, որ Վեհափառ Հայրապետը գնա Ազգային ժողով, եթե ոչ՝ ՔՊ-ին կոչ են անում զբաղվել դատաիրավական գործընթացի մեկնարկով

Տիրադավները պահանջում են, որ Վեհափառ Հայրապետը գնա Ազգային ժողով, եթե ոչ՝ ՔՊ-ին կոչ են անում...

14:08

Հայաստան է գալու հերթական համաշխարհային աստղը․ Պապոյանը մանրամասներ չհայտնեց

Հայաստան է գալու հերթական համաշխարհային աստղը․ Պապոյանը մանրամասներ...

13:52

Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով

Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ...

13:36

Ո՞վ ենք մենք, որ չդիմանանք այս հալածանքներին՝ հանուն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի. Արթուր սարկավագ Գևորգյան

Ո՞վ ենք մենք, որ չդիմանանք այս հալածանքներին՝ հանուն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Մայր Աթոռ...

13:19

Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ․ պայմանավորված է ԱՄՆ փոխնախագահի այցով

Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ․ պայմանավորված է ԱՄՆ փոխնախագահի...

12:47

Այսօր երեկոյան տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ

Այսօր երեկոյան տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի...

12:18

Մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ ունենք իրականացնելու. Ավինյան

Մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ ունենք իրականացնելու....

12:04

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ կան մարմնական վնասվածք ստացած քաղաքացիներ

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ կան մարմնական վնասվածք ստացած...

11:46

Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները

Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման...

11:28

ՄԻՊ աշխատակազմն աշակերտների է հյուրընկալել

ՄԻՊ աշխատակազմն աշակերտների է հյուրընկալել

10:38

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:33

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում թույլ ձյուն է...

09:09

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47