Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Վրաստանն առաջ է անցել ոչ միայն Ուկրաինայից և Մոլդովայից, այլև ԵՄ 14 և ՆԱՏՕ-ի անդամ 10-ից ավելի երկրներից։ «Բոլոր գնահատականներով, այդ թվում մի քանի ամիս առաջ Եվրահանձնաժողովի հրապարակած եզրակացությամբ սևով սպիտակի վրա գրված է, որ Վրաստանն առաջ է, առաջ է Մոլդովայից, Ուկրաինայից։ Ընդհանրապես մի շարք միջազգային վարկանիշային աղյուսակներում մենք իրականացրած բարեփոխումներով առաջ ենք ոչ միայն Ուկրաինայից և Մոլդովայից, այլև ԵՄ 14, ՆԱՏՕ-ի 10-ից ավելի երկրներից»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը։ Հատկանշական է, որ Վրաստանի կառավարության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ Վրաստանն առաջ է անցել Ուկրաինայից և Մոլդովայից։ Ավելի վաղ Ղարիբաշվիլին նաև նշել էր, որ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր, քանի որ Ուկրաինան պատերազմի մեջ է, իսկ Մոլդովան՝ պատերազմին հավասար իրավիճակում։ Նշվում է, որ Եվրոպական խորհուրդը հունիսի 23-ին Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում որոշում է կայացրել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի թեկնածուի կարգավիճակի մասին։ Այս որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային կտրվի թեկնածու երկրի կարգավիճակ, Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և պայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55