Թուրքիայի իշխանությունները երազում են վերստեղծել Օսմանյան կայսրությունը, սակայն մոռանում են նրա ճակատագրի մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։
«Այնպիսի տպավորություն է, որ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրության երբեմնի հզորությունը: Ինչով է ավարտվել Օսմանյան կայսրությունը՝ մենք բոլորս գիտենք»,- ասել է Զախարովան:
Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը բոլոր հնարավոր միջոցներով փորձել է բանակցությունների սեղանի շուրջ կարգավորել Անկարայի հետ ունեցած տարաձայնությունները:
«Որ կողմ նայում ես` Ղրիմ, Սիրիա, փախստականներ, ահաբեկչություններ, ազգային հարց և այլն: Ամենուր մենք տեսնում ենք թուրքական ղեկավարության բացարձակ ապակառուցողական դերը»,- ասել է Զախարովան:
Ընդ որում՝ նա կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում Անկարայի դիրքորոշման փոփոխության վրա հույս դնել պետք չէ, քանի որ Թուրքիայի իշխանությունները «բարդացնում են իրավիճակը»: Միևնույն ժամանակ, Մոսկվան, նրա խոսքով, կառուցողական է տրամադրված։
Հիշեցնենք, որ ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամ է 2015 թվականի նոյեմբերի 24-ից, երբ թուրքական F-16 կործանիչը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը։
Միջադեպից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հրամանագիր՝ Թուրքիայի նկատմամբ տնտեսական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55