Սամցխե-Ջավախեթիի համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում բացվում են նոր ֆակուլտետներ: Jnews-ի հաղորդմամբ, այս տարի համալսարանն արդեն ստացել է Հայոց լեզվի և գրականության ուսուցչի վերապատրաստման հավատարմագիր, իսկ լրագրության մագիստրատուրայի ծրագիրը պատրաստ է հավատարմագրման դիմելու համար։ Սամցխե-Ջավախեթիի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն նշել է, որ ԱՄՆ դեսպանության ներգրավվածությամբ արդեն պատրաստել են վրացալեզու և անգլալեզու լրագրության մագիստրատուրայի ծրագիր։ «Լրագրության մագիստրատուրայի ծրագիրը շատ շուտով կներկայացվի հավատարմագրման: Ես վստահ եմ, որ շատ ուսանողներ, բացի բակալավրից, կստանան բարձր չափանիշների, Ամերիկյան համալսարանների կողմից պատրաստված մագիստրատուրայի ծրագրով ուսանելու հնարավորություն, որը հասանելի կլինի ինչպես Ախալցիխեում, այնպես էլ Ախալքալաքում։ Ինչպես նաև հայոց լեզվի և գրականության ուսուցչի վերապատրաստման ծրագրի հավատարմագիրն արդեն պատրաստ է», – ասել է Բերիձեն։ Վերջինս նաև նշել է, որ պատրաստվում է չորս առարկայի ուսուցչի վերապատրաստման նախագծեր՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության: Հիմա Սամցխե-Ջավախեթիի համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում կա 3 ֆակուլտետ՝ բիզնեսի կառավարում, հումանիտար գիտությունների և իրավաբանական ֆակուլտետ։
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55