Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես կարևորվել է Ֆրանսիայի հետ բազմամակարդակ հարաբերությունների զարգացումը: Հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների ավանդական բարեկամության, Ֆրանսիայում հայ համայնքի ակտիվ դերակատարման, երկկողմ քաղաքական, մշակութային ու հումանիտար սերտ կապերի վրա. նշել է իր խոսքում ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը՝ հուլիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպմանը ողջունելով Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մառլեն Մուղիեի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Մանավազյանը, Բաբկեն Թունյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը, Բուրգ-լե-Վալանսի փոխքաղաքապետ Ռոբերտ Տաֆանկեճյանը և Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը:
Բուրգ-լե-Վալանսի պատվիրակությունը հուլիսի 22-ին մասնակցել է քույր քաղաք Թալինի օրվան նվիրված հանդիսավոր արարողություններին: Տավրոս Սափեյանն իր խոսքում նշել է, որ հաջորդ տարի լրանում է քույր քաղաքների համագործակցության քսանամյակը, որի կապակցությամբ առաջարկվել է Բուրգ-լե-Վալանսում հիմնել Թալինին նվիրված պուրակ, որտեղ կտեղադրվի ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե Շառլ Ազնավուրի կիսանդրին:
Քաղաքապետ Մառլեն Մուղիեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և երկու քաղաքների միջև փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են երկու քաղաքների միջև ձևավորված գործընկերային, բարեկամական հարաբերությունները, որոնք առանձնանում են բացառիկ ջերմությամբ:
Բարեկամական խմբի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47