Լրատվական կայքերում «Արտակարգ դեպք Երևանում․ «Մալայան» ակնաբուժարան տեղափոխված աչքից վիրավորը հայտնել է, որ իր վրա կրակել է դիպուկահարը» վերտառությամբ տեղեկություն է հրապարակվել, ինչի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
«Հուլիսի 16-ին, ժամը 13․35-ին, «Մալայան ակնաբուժարան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «աջ ակնագնդի ցնցում, կոպերի հեմատոմա, սլեռային պատռված վերք հարցականով» ախտորոշմամբ մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցից բուժօգնության է տեղափոխվել 58-ամյա մի քաղաքացի։
Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին բուժօգնության տեղափոխված կինը հայտնել է, որ ժամը 12-ի սահմաններում իր բնակարանի պատուհանի մոտ հեռախոսով զրուցելիս հնչեցրել է հայհոյանքներ, ինչից հետո դիպուկահարը կրակել է իր աչքին։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են միջոցառումներ, տարբեր անձանց հետ իրականացրել օպերատիվ զրույցներ։ Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 58-ամյա կնոջ մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել, և նա հրազենային որևէ վիրավորում չի ստացել։ ՔԿ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են քննչական գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44