«Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Սյունիքում են՝ տեսնելու հումանիտար բեռը, տեսնելու, որ Ադրբեջանն արգելափակում է Լաչինի միջանցքով բեռների անխափան մուտքը Լեռնային Ղարաբաղ»,- Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ որևէ դրական զարգացում չկա։
Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Կոռնիձոր այցելած ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների ներկայությամբ ասուլիսում Կոստանյանն ասաց, որ Արցախի Հանրապետությունում ճգնաժամը շարունակում է ահագնանալ. «Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն-խմբ.) 120 հազար բնակիչ դեկտեմբերի 12-ից սկսած արդեն ավելի քան 220 օր գտնվում են փաստացի շրջափակման մեջ։
Այդ շրջափակումն ուղեկցում է հումանիտար լրջագույն խնդիրներով։ Ադրբեջանի կողմից արդեն մի քանի ամիս է ԼՂ-ում խափանված է էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացրել տեղում։ Արդեն տևական ժամանակ է ԼՂ-ում կա սննդի, դեղորայքի լրջագույն պակաս։ Բոլոր իրավունքները, որոնք մարդիկ պետք է ունենան, շարունակվում են ոտնահարվել Լեռնային Ղարաբաղում։
Դժվար է պատկերացնել, որ նման պարագայում միջազգային հանրությունը չի մեկտեղելու իր ջանքները՝ մեկ ճակատով փորձելու լուծել հումանիտար ճգնաժամը, որը ժամ առ ժամ ահագնանում է ԼՂ-ում։
Բաքուն ԼՂ ժողովրդի համար կյանքի հետ անհամատեղելի պայմաններ է ստեղծում, փոխանցեք սա ձեր երկրների»։
Նա հույս հայտնեց, որ այն, ինչ դիվանագետները տեսնում են այստեղ, հստակորեն կփոխանցեն իրենց մայրաքաղաքներ, որոնք էլ հանդես կգան համապատասխան հայտարարություններով և գործողություններով, ինչը թույլ կտա օր առաջ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Հայաստանի կառավարությունը հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախի Հանրապետություն՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն Արցախ, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը խոչընդոտում է մարդասիրական օգնությամբ բեռնատարների մուտքը։
Արցախը շուրջ 8 ամիս ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով հումանիտար ճգնաժամ է Արցախի Հանապետությունում:
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
13:38 04.08.25
15:44 04.08.25
12:46 04.08.25
10:28 04.08.25
10:07 04.08.25
10:02 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03