Ի պաշտոնե իմ լիազորությունների շրջանակում ես իրականացրել եմ պաշտպանական քաղաքականության իրականացումը, դա բովանդակային ձեւակերպվում է մի քանի փաստաթղթերով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, անդրադառնալով այն հարցին, թե ինչ միջոցառումներ է ձեռնարկել պատերազմը կանխելու համար՝ ասաց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Բայց այն փաստաթղթի վերաբերյալ, որի վերաբերյալ ես կարող եմ խոսել, իմ պաշտոնավարման ընթացքում ընդունված կառավարության երկու որոշումներն են 2018-ին եւ 2019-ին: Ընդ որում 2018-ի որոշումը կարելի է կոալիցիոն կառավարության ծրագիր կոչել, իսկ 2019-ի կառավարության ծրագիրը ունի նաեւ միջոցառումների ցանկ, որը կարող եմ ներկայացնել: 2019-2023 թթ կառավարության ծրագիրն ունի պաշտպանությանը վերաբերող մաս»,-ասաց նա:
Դավիթ Տոնոյանը որոշ հատվածներ կարդաց այդ մասից. «Զսպող ուժերի եւ միջոցների զարգացում, զորքերի մարտական կարողությունների բարձրացում: Դա ներառում է՝ ավելացնել հրթիռային զորքերի եւ հրետանու կրակային եւ հարվածային հնարավորությունները, ԶՈՒ-ն համալրել բազմագործուն ավիացիոն համալիրներով: Դա ՍՈՒ 30-ների մասին է, որի վերաբերյալ անընդհատ հարցեր են առաջանում, եւ ԱԹՍ-ներով: Բարձրացնել օդային հարձակման միջոցների պաշտպանվածության մակարդակը եւ կատարելագործել վաղ հայտնաբերման համակարգը:
Բացի դրանից գոյություն ունի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիր, ԶՈՒ զարգացման ծրագիր, գոյություն ունի մշակվող, վերամշակվող անընդհատ թարմացվող ԶՈՒ կիրառման պլանը, եւ դրանից բխող փաստաթղթերի մեծ փաթեթ: Դա եղել է իմ որպես պաշտպանության նախարար գործունեության հիմնական ուղղորդիչ փաստաթղթերը, եւ ես դա իրականացրել եմ»,-ընդգծեց նա:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44