«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր իշխանությունները դեռ 2018 թվականին փաստում էին, որ վերջ է տրվելու «ԽԾԲ»-ով՝ «խնամի-ծանոթ-բարեկամ» տարբերակով պաշտոնի նշանակումներին։ 2018 թվականից, սակայն, Վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվել է Գագիկ Գեւորգյանը, որն աշխատանքի վարձատրություն է ստացել ՀՀ վիճակագրական կոմիտեից 10 մլն 055 հազար դրամի չափով։
Իսկ նրա եղբայրը Արմեն Գեւորգյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամ, որը Հաշվեքննիչ պալատից ստացել է 11 մլն 356 հազար դրամ։ Արմեն Գեւորգյանի ընտանիքի անդամները եւս աշխատանքի են անցել ՀՀ վիճակագրական կոմիտեում. նրա դուստը՝ Աննա Գեւորգյանը, ըստ հոր հայտարարագրի, աշխատում է ՀՀ վիճակագրական կոմիտեում՝ որպես «ՎՏՀ» ծրագրի ԱԸՀ որակի վերահսկող, սակայն, ըստ իր հայտարարագրի, նրա աշխատավայրը Հաշվեքննիչ պալատն է։
Գեւորգյանի հետ համատեղ բնակվող Անահիտ Օհանյանը աշխատում է իբրեւ «Ազգային վիճակագրական համակարգի ամրապնդման համար ազգային ռազմավարական ծրագրի իրականացում» ծրագրի գնումների մասնագետ եւ ստացել է 3 մլն 678 հազար դրամ՝ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։
Հենց այսպես էլ աստիճանաբար պետական կառավարման համակարգում սերտաճում են ընտանիքների անդամները, խարխլվում է զսպումների եւ հակակշիռների համակարգը: Ստեղծվում են մենաշնորհներ, որոնք կապված են իրար հետ, եւ ղեկավարվում են մեկ գլխավոր կենտրոնից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
10:34
10:02
14:04
13:48
13:09
12:36
12:09
11:42
11:17
10:33
10:03
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55