ARM | RUS |

Ունենք փաստաթուղթ, որտեղ թվարկել ենք Բրյուսելում ձեռքբերված, բայց չիրականացած պայմանավորվածությունները, Փաշինյանի հարցազրույցը «Եվրոնյուզ»-ին

02.08.23 | 11:48

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

– Պարոն վարչապետ, իմ առաջին հարցը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը Հարավային Կովկասում վերջին շրջանում գտնվում է մի կատաղի փուլում։ Լարվածությունը չի մարել նույնիսկ 2020 թվականի խաղաղության գործարքից հետո։ Որո՞նք են շարունակական մարտական գործողությունների պատճառները

– Նախ պիտի ասեմ, որ այնուամենայնիվ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը խաղաղության պայմանագիր կամ, ինչպես Դուք անվանեցիք, խաղաղության գործարք չէ իր իրավական կողմով: Բայց ոչ այնքան դե յուրե, որքան դե ֆակտո նրա մի շարք դրույթներ կոպտորեն խախտված են, որովհետև, այո, ես Ձեզ հետ համաձայն եմ, որ դա կարող է լինել և է խաղաղության ապագա ճարտարապետության վերաբերյալ որոշակի պատկերացում:

Ցավոք, օրինակ, շատ դրույթներ պարբերաբար խախտվում են Ադրբեջանի կողմից և խախտված են: Դուք Ձեր հարցը նշեցիք՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, և դա հասկանալի է բոլորին: Բայց, օրինակ, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա՝ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սահմանված է «Լեռնային Ղարաբաղ» սուբյեկտի գոյությունը, և Ադրբեջանի նախագահն էլ ստորագրել է այդ հայտարարության ներքո: Ավելին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, և Լեռնային Ղարաբաղն ունի տարածք, որը սահմանված է եռակողմ հայտարարության 7-րդ կետով: Ավելին՝ նույն հայտարարության 7-րդ կետով սահմանված է, որ փախստականները և ներքին տեղահանված անձինք վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո: Ադրբեջանը, ցավոք, մինչև օրս այդ պարտավորությունը և այդ իրավունքը չի ապահովել: Ավելին՝ պատերազմի ընթացքում հայաթափված մի շարք գյուղերում իրականացնում են շինարարական աշխատանքներ, և Ադրբեջանը հայտարարում է, որ այդ տարածքները վերաբնակեցնելու է ադրբեջանցիներով:

Էլ չեմ ասում, որ ի հեճուկս եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչև հիմա վերադարձված չեն գերիները, պատանդները, այլ պահվող անձինք. Հայաստանի Հանրապետությունից, հայկական կողմից մինչ այժմ, մինչև վերջերս 33 գերի կար, վերջերս էլ 2 հոգի առևանգվեցին:

Լաչինի միջանցքը, որ էլի սահմանված է Ձեր հիշատակած եռակողմ հայտարարությամբ և որը նպատակ ունի ապահովել Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի Հանրապետության հետ և որի համաձայն, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի ստորագրության, պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ընդ որում՝ Լաչինի միջանցքը ճանապարհ չէ միայն, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, այլ նաև 5 կիլոմետրանոց լայնությամբ տարածություն, ապօրինի կերպով արգելափակված է Ադրբեջանի կողմից:

– Լաչինի միջանցքին դեռ կանդրադառնանք։ Այժմ ուզում եմ հարց տալ ներկայիս խաղաղության բանակցությունների մասին։ Դուք հենց նոր եք վերադարձել Բրյուսելից, որտեղ հանդիպեցիք Ադրբեջանի նախագահի հետ։ Մի քանի անգամ ևս հանդիպել եք նաև ԵՄ միջնորդությամբ։ Խաղաղության այս բանակցությունները շատ մարդկանց տևական խաղաղության հույս են տվել։ Որքանո՞վ է խաղաղությունը հնարավոր։

– Խաղաղություն ոչ միայն կարող է, այլ պետք է լինի: Դա է իմ մոտեցումը, դա է իմ համոզմունքը և հավատը: Բայց որպեսզի դա տեղի ունենա, նաև կարևոր է, որ միջազգային հանրությունը շատ որոշակի նյուանսներից տեղյակ լինի, որպեսզի հասկանալի լինի, իսկ ինչո՞ւ առաջընթացը բավարար տեմպով չէ:

Ես կարող եմ սկսել նախավերջին մեր բրյուսելյան հանդիպումից, երբ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ մենք Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվեցինք, ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29 800 քմ Հայաստանի դեպքում և 86 600 քմ տարածքային ամբողջականությունը, որից հետո Շառլ Միշելը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, որից հետո, երբ Հայաստանի լրագրողներն ինձ հարցրին դրա մասին, ես հրապարակային հաստատեցի այդ փաստը: Մինչև այս պահն Ադրբեջանի նախագահը հրապարակային չի հաստատել այդ պայմանավորվածությունը: Ճիշտ է՝ չի էլ հերքել: Սա մի նրբություն է, որը որոշակի լրացուցիչ վստահության պակաս է ստեղծում:

Մենք նաև պայմանավորվածություն ունենք, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ դա Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է, հիմնական քաղաքը, պետք է տեղի ունենա երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում: Այդ երկխոսությունը նույնպես մինչև այս պահը տեղի չի ունեցել: Բայց մենք պետք է հետևողականորեն աշխատենք: Ոչ մեկ չի խոստացել, որ հեշտ է լինելու խաղաղության հասնելը: Եթե հեշտ լիներ, վաղուց հաստատված կլիներ խաղաղություն:

– Ի՞նչ կասեք ԵՄ միջնորդության մասին։ Բազմաթիվ միջազգային դերակատարներ փորձել են միջնորդել այս ճգնաժամին լուծում գտնելու համար՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, և հիմա ԵՄ-ն էլ ավելի մեծ դերակատարում է ստանձնել։ Ի՞նչ նոր բան են նրանք բերել բանակցություններին։

– Գիտեք, նախ ես կուզեի ընդգծել, որ ընդհանրապես միջնորդության առավելությունները վաղուց և բոլորին հայտնի են, բայց բոլոր միջնորդություններն էլ ունեն որոշակի թերություններ: Ամեն միջնորդություն ունի իր յուրահատուկ թերությունը, և եթե թույլ կտաք, ես կխոսեմ թերության մասին:

Օրինակ, տեսեք, բրյուսելյան հարթակի առումով մենք տեսնում ենք հետևյալ խնդիրը, և այն շարունակական է, որ մենք սեղանի շուրջ պայմանավորվում ենք, որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերում Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ և վկայությամբ: Եվ եթե կողմերից որևէ մեկն այդ պայմանավորվածությունները չի հասցեագրում, չի իրականացնում, դրան չեն հետևում նույնիսկ կոնկրետ գնահատականներ: Ես Ձեզ կարող եմ բերել կոնկրետ օրինակ՝ իմ ներկայությամբ Ադրբեջանի նախագահը Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ դեռևս անցյալ տարեվերջին խոստացել է, պարտավորվել, որ առաջիկա մի շաբաթից 15 օրվա ընթացքում, դա դեռ անցյալ տարի է եղել, ազատ կարձակվեն 10 գերիներ: Մինչև հիմա այդ պարտավորությունը չի կատարվել: Բայց մյուս կողմից՝ ես ենթադրում եմ, որ արդյունավետ միջնորդությունն այն է, երբ պայմանավորվածությունների չկատարման պարագայում նաև որոշակի առնվազն քաղաքական վերաբերմունք է ձևավորվում այդ պարտավորությունը չկատարողի նկատմամբ: Օրինակ՝ բրյուսելյան հարթակում մենք դա չենք տեսնում, և ես անընդհատ այս հարցը բարձրացրել եմ:

Ես Ձեզ գաղտնիք կարող եմ բացել՝ մենք նույնիսկ ունենք պատրաստած մի փաստաթուղթ, որի անունը դրել ենք աուդիտ, որտեղ թվարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք բրյուսելյան հարթակում ձեռք են բերվել, բայց հետագայում չեն իրականացվել: Ահագին հաստ փաթեթ է ստացվել, ինչը մտահոգիչ է:

– Դուք նկատի ունեք, որ Բրյուսելը հետամուտ չի՞ լինում բանակցությունների ընթացքում կողմերից մեկի թերությունների վերացմանը։

– Եթե առանց դիվանագիտության՝ այո:

– Արդյոք կարծո՞ւմ եք՝ այն փաստը, որ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները և Եվրոպան, առավել մեծ դերակատարություն են ստանձնել այստեղ, դա զայրացրե՞լ է ավանդաբար տարածաշրջանային տերությանը՝ Ռուսաստանին, թե՞ հակառակը, այն փաստը, որ Ռուսաստանը լծված է ուկրաինական հարցով, տարածություն է տվել այլ դերակատարներին գալ և փորձել օգնել ձեզ և Ադրբեջանին գտնել ընդհանուր եզրեր։

– Գիտեք, իրականում այդպիսի դրվագներ լինում են, երբ պատկերավոր ասած, աշխարհաքաղաքական խանդի որոշակի տեսարանների ականատես ենք լինում: Բայց ես նաև ուրախությամբ պետք է նկատեմ, ընդ որում՝ տարբեր կողմերից, ոչ միայն մի կողմից, այլ տարբեր կողմերից, այդպիսի երևույթներ նկատվել են պարբերաբար, որ կարծես թե, արդեն այլևս որոշակի շեշտադրումների փոփոխություններ կան: Եվ այդ փոփոխությունը հետևյալն է. մենք տարբեր կողմերից լսում ենք հայտարարություններ, որ ցանկացած հարթակ, որը բարենպաստ կլինի խաղաղության գործընթացի համար, իրենք դա ողջունում են և կողջունեն: Եվ սա շատ կարևոր է:

Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ այդ տեսարաններն իրականում մեզ հետ ուղիղ չեն կապված, որովհետև գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն էր գործում, որը ստեղծված էր Լեռնային Ղարաբաղի խնդրի հասցեագրման համար, բայց 2022 թվականի ուղիղ փետրվարի 24-ից համանախագահները փաստացի ֆիզիկապես դադարեցրին իրենց շփումները: Նրանց մի մասը որոշեց, որ չի ուզում շփվել մյուս մասի հետ: Եվ այդտեղ առաջացավ նման խնդիր: Իրականում Ձեր նշած որոշակի, կամ իմ անվանած աշխարհաքաղաքական խանդի ժանրն ի հայտ եկավ այդ ամսաթվից հետո, որովհետև մինչև այդ, ըստ էության, նման ժանր չկար: Բայց մյուս կողմից իհարկե առավել արդյունավետ կլինի, եթե միջազգային գործընկերները մեկտեղեն իրենց ջանքերը: Վերջերս կան նշաններ, որ նրանք, այնուամենայնիվ, այս տրամաբանության նկատմամբ՝ երկրորդ տրամաբանության նկատմամբ, որոշակի հետաքրքրություն ցուցաբերում են:

– Նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ձեզ և Ադրբեջանի նախագահին Մոսկվա՝ բանակցությունների նոր փուլի համար։ Ի՞նչ կարող եք ասել այս տարածաշրջանում Ռուսաստանի ներկայիս ազդեցության մասին։

– Նախ հրավերի մասին՝ ես դեռ որևէ հրավեր չեմ ստացել, սա պիտի ընդգծեմ: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի ներկայությանը, գիտեք իհարկե Ուկրաինայի իրադարձությունների բերումով ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս աշխարհաքաղաքական խաղացողների ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ նվազում է, որովհետև գործնականում Ուկրաինան ամբողջ միջազգային ուշադրությունը կենտրոնացնում է իր վրա: Եվ, իհարկե, այդ գործոնը կա:

Բայց Ռուսաստանը մեր տարածաշրջանում ներկա է, ներկա է Լեռնային Ղարաբաղում, ներկա է Հայաստանի Հանրապետությունում, բայց ներկա է նաև Եվրամիությունը. Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր գործոն է: Իհարկե, առաքելությունը պետք է լիներ երկու կողմից, որովհետև ի սկզբանե այդպիսին էր պայմանավորվածությունը, որը ձեռք բերվեց Պրահայում 2022թ. հոկտեմբերի 6-ին քառակողմ հայտարարության ընթացքում, համենայնդեպս այդ ժամանակ էր, որ առաջին անգամ Եվրամիության առաքելությունը եկավ մեր տարածաշրջան և ի սկզբանե կարծես կար համաձայնություն, որ պետք է երկու կողմից սահմանին ներկա գտնվեն Եվրամիության առաքելության ներկայացուցիչները, բայց ինչ-ինչ պատճառներով հընթացս Ադրբեջանը կարծես թե դրանից հրաժարվեց:

– Եկեք խոսենք տեղում իրավիճակի մասին։ Դուք նշեցիք Լաչինի միջանցքը։ Արդարադատության Միջազգային Դատարանը, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, բոլորը պահանջել են երաշխիքներ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության վերաբերյալ։ Ի՞նչ է տեղի ունենում այս առումով, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար հանդիսանում է վճռորոշ դարպաս։

– Նախ ես կուզենայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը տարանջատել Ձեր թվարկած մյուս գործոններից, որովհետև Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ունի պարտադիր իրավական ուժ, այսինքն՝ դա միջազգային բարձրագույն դատական ատյանն է, որի որոշումներն ունեն բարձրագույն իրավական ուժ և այդ դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա սույն թվականի փետրվարի 22-ին ընդունել է որոշում, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իրեն հասու բոլոր քայլերը՝ Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների, ապրանքների և քաղաքացիների երկկողմանի շարժն ապահովելու համար, և հուլիսի 6-ին այդ որոշումը վերահաստատել է:

Սա շատ կարևոր է նաև միջազգային իրավակարգի տրամաբանության տեսակետից, որովհետև Միջազգային իրավունքի բարձրագույն դատական ատյանի որոշումը չի կատարվում: Դա ընդհանրապես օրենքի և օրինականության տեսակետից, կարծում եմ, գլոբալ առումով վատ մեսիջ է և մտածելու նյութ՝ միջազգային հանրության համար, համենայնդեպս, մենք աշխատելու ենք այս խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու համար:

Ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում. Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է: Ի՞նչ է նշանակում հումանիտար ճգնաժամ. Լեռնային Ղարաբաղ ընդհանրապես սնունդ չի մատակարարվում, արտաքին մատակարարման սնունդ չկա, չկան առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ, չկա մանկական սնունդ, չկա դեղորայք, չկան հիգիենիկ պարագաներ, չկան առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղին էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից, վառելիքի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից: Եվ այս առումով մենք այնտեղ սովի իրական վտանգի առաջ ենք կանգնած, առողջապահական խնդիրների և այլն, և այսպես շարունակ:

– Ադրբեջանը շարունակաբար հերքում է, որ նրանք են դա անում։ Նրանք պնդում են, որ Աղդամի ճանապարհը հասանելի է։

– Տեսեք, ես չգիտեմ Դուք ինչի մասին եք խոսում, որովհետև ես խոսում եմ այն փաստաթղթի մասին, որը ես ստորագրել եմ և որն ունի միջազգային փաստաթղթի կարգավիճակ: Այնտեղ շատ հստակ գրված է, որ Լաչինի միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և որը ոչ թե զուտ ճանապարհ է, այլ 5 կմ լայնությամբ տարածություն, պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից և որը պետք է ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև:

Սկզբունքորեն, գիտեք, կներեք մի քիչ աբսուրդ բան ասեմ, բայց լուսնից դեպի Լեռնային Ղարաբաղ ճանապարհը բաց է, ոչ մի անցագրային կետ չկա, բայց ես չեմ կարող խոսել ինձ անհայտ ինստիտուտների մասին, թե դա ինչ ճանապարհ է՝ Մարսից, լուսնից: Ես խոսում եմ նրա մասին, ինչը փաստաթղթավորված հասկացություն է: Հիմա այդ ճանապարհը փակ է, եթե որևէ մեկը կասկածում է, Դուք կարող եք հենց հիմա փորձել գնալ դեպի Լեռնային Ղարաբաղ: Իմիջիայլոց, երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն հայտարարեց, որ Լաչինի միջանցքի փակ լինելու բերումով ինքը չունի հնարավորություն հումանիտար օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ: Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է՝ նախ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պաշտոնապես հայտարարում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը, հակառակ դեպքում չէր ասի, որ ես չեմ կարող օգնություն հասցնել, և երկրորդը՝ արձանագրում է, որ ինքը դա չի կարող անել և երրորդը՝ չի կարող անել Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով: Սրան հետևեց նաև, եթե չեմ սխալվում, «Freedom house» միջազգային կազմակերպության արձագանքը՝ կոչով, որ պետք է ապահովել հումանիտար բեռների հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ:

Հայաստանի կառավարությունը երեկ որոշում է կայացրել և այսօր ճանապարհին է այդ օգնությունը՝ 400 տոննա հումանիտար բեռ ուղարկել Լեռնային Ղարաբաղ (հարցազրույցը տեղի է ունեցել հուլիսի 26-ին-խմբ․)։ Տեսնենք՝ կգնա՞ Լեռնային Ղարաբաղ այդ օգնությունը, թե՝ ոչ: Այսինքն, ըստ եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման, այդ հումանիտար օգնությունը պետք է տեղ հասնի: Հիմա կտեսնենք՝ տեղ կհասնի՞, թե՝ ոչ:

Վերադառնալով հումանիտար ճգնաժամին, հետևյալն ասեմ. իհարկե, Լեռնային Ղարաբաղում, մանավանդ այս սեզոնին, որոշակի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվում են, բայց Ադրբեջանի զինվորականները կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց, գյուղատնտեսական տեխնիկայի վրա: 2020 թվականից այս կողմ մենք դեպքեր ունենք, երբ տրակտորիստը սպանվել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս: Բայց հիմա տրակտոր էլ չի աշխատում, որովհետև վառելիք չկա: Եվ վառելիքի բացակայության պատճառով մարդիկ չեն կարողանում բերքահավաք իրականացել, եթե ինչ-որ հրաշքով բերքահավաք են իրականացնում, ասենք օրինակ՝ հացահատիկի, այդ բերքը հնարավոր չէ կրկին վառելիքի բացակայության պատճառով հասցնել ալրաղացներ, եթե ինչ-որ հրաշքով ալյուր են ստանում՝ կրկին վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հասցնել հացի թխման արտադրամասեր, եթե ինչ-որ հրաշքով ալյուրը հասցնեն՝ էլեկտրաէներգիայի, գազի բացակայության պատճառով հնարավոր չէ արտադրական ծավալներով հաց արտադրել, եթե ինչ-որ ձևով հնարավոր է հաց արտադրել՝ կրկին տրանսպորտի բացակայության պատճառով այդ հացը դժվար է կամ հնարավոր չէ խանութ հասցնել: Եթե հնարավոր է խանութ հասցնել՝ հասարակական և մասնավոր տրանսպորտ չի գործում կրկին վառելիքի բացակայության պատճառով, որպեսզի մարդիկ գնան և այդ հացը ձեռք բերեն խանութից: Եթե ինչ-որ ձևով նրանց հաջողվի հասցնել խանութ, այս բլոկադայի պատճառով բոլոր ձեռնարկությունները փակվել են, բոլորը կորցրել են իրենց աշխատանքը և մարդիկ չունեն եկամուտներ խանութից հաց ձեռք բերելու համար: Եթե ինչ-որ հրաշքով ունեն հաց ձեռք բերելու համար անհրաժեշտ եկամուտ՝ հերթերն այնքան մեծ են, իսկ ապրանքն այնքան քիչ, որ նույնիսկ ինչ-որ հրաշքով այդ խանութի մոտ հասնելով այդ վաճառվող քիչ, հրաշքով, հրաշքի շղթայով խանութ հասած ապրանքն իրենց կարող է ուղղակի չհասնել:

Եվ այսպես նույն տրամաբանությամբ նայենք՝ մանկական սնունդ. պատկերացրեք՝ երիտասարդ մայրերը չունեն հնարավորություն երեխաներին կերակրել մանկական սնունդով: Ընդ որում, նրանցից շատերը, գուցե հենց սկզբից բնական ճանապարհով չեն կերակրել երեխաներին, և սկսել են մանկական սննդով կերակրել և մի օր ուղղակի մանկական սնունդն անհետացել է:

– Ես Ստեփանակերտում գտնվող լրագրողի հետ եմ խոսել, ով գրեթե նույն ցավալի իրավիճակը ներկայացրեց։ Ուզում եմ խոսել 2020 թվականի մասին։ Հազարավոր մարդիկ են զոհվել՝ զինվորներ և քաղաքացիական անձիք։ Ես այստեղ էի, Հայաստանում, ու գնացի Լեռնային Ղարաբաղ այդ ընթացքում, խոսեցի զոհված զինվորականների մայրերի հետ, ես նաև մյուս կողմում ցավի ու ավերածությունների ականատեսը եղա իմ գործընկերների՝ Ադրբեջանում կատարած աշխատանքի արդյունքում։ Բայց ես հիշում եմ մայրերից մեկին Հայաստանում, ով իր որդու մահվան մեջ մեղադրում էր քաղաքական գործիչներին, ովքեր սովորել են դիվանագիտության արվեստը, բայց ընկել էին պատերազմի թակարդը։ Ձեր կարծիքով՝ Ձեր առաքելությունը պատերազմ հաղթե՞լն է, թե՞ բանակցելը հանուն խաղաղության։

– Պատերազմը բոլոր դեպքերում սխալ է, այսինքն եթե կա պատերազմ՝ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է արել, կամ մի քանի հոգի են ինչ-որ բան սխալ արել։ Եթե մյուս կողմից նայենք, իրականում ի՞նչն է դառնում պատերազմի պատճառը, պատերազմի պատճառը խաղաղությունը պահպանելու կամ երկարաժամկետ խաղաղության հասնելու անհնարինությունից է ծագում։ Իսկ այդ անհնարինությունն ինչքանո՞վ է իրական, ինչքանո՞վ է անկեղծ, ինչքանո՞վ է օրիգինալ, դա մյուս հարցն է։

Դուք խոսում եք ծնողի մասին, մայրիկի մասին, ով խոսում է քաղաքական գործիչների մասին: Ես, իհարկե, հասկանում և ընդունում եմ, և որևէ կերպ չեմ վիճարկում զոհված զինվորի մոր, կնոջ, երեխայի որևէ ասած։ Բայց մենք մոռանում ենք մի հանգամանք, որ քաղաքական գործիչներն էլ են մարդիկ, այնպես չէ, որ նրանք ինչ-որ առանձին գենետիկ վերարտադրությամբ արտադրվող այդպիսի տեսակ են։ Իմ որդին էլ է պատերազմում եղել, իմ կինն էլ է պատերազմում եղել, և այո՛, Դուք հիմա մի հարց եք առաջադրում, որը շատ լուրջ է, որն իհարկե լեգիտիմ հարց է, բայց կարծում եմ՝ այդտեղ շատ խորքեր կան։

Մարդկությունն իր ողջ գոյության ընթացքում խոսել է պատերազմները շրջանցելու, պատերազմներ թույլ չտալու, խաղաղության հասնելու մասին։ Եվ ենթադրենք՝ այս շենքում են վատ քաղաքական գործիչներ, իսկ աշխարհի այն մյուս հազարավոր ուրիշ շենքերո՞ւմ։ Դրա համար շատ հեշտ բացատրություն է՝ կան մարդիկ և կան քաղաքական գործիչներ: Ահա այս վատ քաղաքական գործիչները թույլ չեն տալիս, որ մարդիկ լավ ապրեն, որը ճիշտ է մեծ հաշվով, մի տարընթերցմամբ՝ հաջորդ պահին, մանավանդ ժողովրդավարական հասարակության մեջ, կարող են տեղերով փոխվել՝ քաղաքական գործիչը կարող է դառնալ մարդ, մարդը կարող է դառնալ քաղաքական գործիչ և իշխանավոր, և խնդիրն այն է, որ այդ ցիկլերը հազարավոր տարիներ կրկնվում են։

– Դուք մի շատ կարևոր բան նշեցիք այստեղ։ Այս տարածաշրջանում առկա է շատ կոնկրետ ու ողբերգական ցիկլ, որտեղ մեկի հաղթանակը կարող է արձանագրվել միայն ու միայն մյուսի կապիտուլյացիայի միջոցով։ Այսօր ես խոսեցի մի երիտասարդ հայի հետ, ով ինձ ասաց, որ նա անկախության սերնդի ներկայացուցիչ է և որ դեռ շատ փոքր էր՝ հայ և ադրբեջանցի երեխաների միջև երկխոսություններ էին կազմակերպվում Վրաստանի միջնորդությամբ։ Եվ նա ասաց, որ շատ բարյացակամորեն է դա հիշում։ Ի՞նչ եք կարծում, եթե խաղաղությանը հնարավոր լինի հասնել, նկատի ունեմ խաղաղության պայմանագիր կնքվի, հնարավոր կլինի՞ այն իրագործել այսքան ցավի մեջ, թե՞ ընդհակառակը, խաղաղությունը պետք է կառուցվի ներքևից դեպի վերև։

– Այո՛, իհարկե հավատում եմ։ Ես ուզում եմ իմ խոսքին ի շարունակություն հետևյալ մի նյուանսի վրա Ձեր ուշադրությունը հրավիրել։ Քաղաքական գործիչներն իրականում և՛ հանրային տրամադրություններ ստեղծողներ են, և՛ հանրային տրամադրություններ կրողներ են, և՛ հանրային տրամադրության վրա ազդողներ են, և հանրային տրամադրությունից ազդվողներ են։ Դա շատ բարդ համակարգ է, բայց քանի որ Դուք խոսեցիք երիտասարդության մասին, հիշում եմ 2018 թվականին ես մի այդպիսի գաղափար առաջ քաշեցի։ Ես տեսնում էի, թե սոցիալական ցանցերում հայ և ադրբեջանցի օգտատերերն ինչպիսի ագրեսիվ բառամթերք են օգտագործում։ Եվ իմ հրապարակային ասուլիսներից մեկում կոչ արեցի, որպեսզի սոցիալական ցանցերի հայ և ադրբեջանցի օգտատերերը, որոնք հիմնականում յութուբում նույն տեսանյութի տակ մեկնաբանություններ էին գրում, որպեսզի այդ հարթակն օգտագործեն խոսելու, ոչ թե հայհոյելու համար։ Ես կոչ արեցի այդ ժամանակ, բայց այդ կոչն, իհարկե, ինչպես հետո պարզվեց, բավարար արդյունք չեղավ կամ գուցե մենք բավարար հետևողականությամբ չաշխատեցինք այդ ուղղությամբ։

Պատերազմի տրամաբանության մեջ, ես ուզում եմ հետևյալն ասել, որ մենք երբեք չպետք է մոռանանք, պայմանական ասած, առաջին արյունի գործոնը, երբ որևէ տեղ զոհ է եղել, արյուն է հեղվել, սա շատ խորը հոգեբանական, սոցիալական, հանրային և քաղաքական պահ է։ Շատ դժվար է և՛ հանրության, և՛ քաղաքական գործիչների համար, իրականում այդպիսի բաժանում չկա։ Ես էլի եմ ասում, միշտ իմացեք, որ այո՛, քաղաքական գործիչներն ազդում են հանրության տրամադրության վրա, բայց ազդվում են նաև հանրության տրամադրությունից և հակառակը։ Շատ դժվար է երբեմն ընդհուպ գնալ այնպիսի լուծումների, զիջումների, որոշումների, որոնք խորքում կարող են նշանակել, որ նախկինում զոհված մարդիկ իզուր են զոհվել: Սա բոլոր տեղերում այդ պրոբլեմը կա ու երբեք այդ պրոբլեմը մի տեղ, մի կողմից չէ։

Տեսեք, Դուք խոսում եք զոհվածի մոր մասին, պատկերացրեք, թե դա ակնհայտորեն ինչ կարևոր գործոն է, որ Դուք հիմա մեր զրույցում դա դարձրել եք քննարկման նյութ։ Բայց դրանից առաջ կամ դրանից հետո էլ կարող է հարց հնչել, եթե հիմա դուք գնում եք այսպիսի զիջումների կամ փոխզիջումների, բա մեր երեխաներն ինչի՞ զոհվեցին, և այդ հարցի պատասխանը ոչ մեկ չունի, ոչ մեկ չի կարող տալ, երբեք։ Եվ այս հարցն իմացեք՝ ցանկացած քաղաքական գործչի սեղանին դրված է։ Նույնիսկ եթե մարդը հասկանում է ապագայում զոհեր թույլ չտալու անհրաժեշտությունը, ինքը միշտ գիտի, որ պիտի երկրորդ հարցի պատասխանն էլ ստանա, բա նախկինում զոհվածներն ինչո՞ւ զոհվեցին, ուրեմն անիմա՞ստ էր այդ զոհողությունը։ Ուրեմն կրկին քաղաքական գործիչներն ուղղակի տարան այդ մարկանց սպանեցին և վերջ, ուրիշ որևէ իմաստ, բովանդակություն, նպատակ, առաքելություն այդ ամեն ինչի մեջ չկա՞։ Եվ շատ դժվար է մարդկանց բացատրել, որ գիտեք՝ Ձեր որդին կամ դուստրը զոհվել են հանուն ապագա խաղաղության, ինչպե՞ս բացատրել մարդուն, որ կարելի է զոհվել հանուն խաղաղության, եթե մեր ողջ նպատակը խաղաղությունն է։

– Ձեր երկրի հետ կատարվածի պատճառով քունը կորցնում ե՞ք։ Այդքան զինվորական և քաղաքացիական զոհերի միտքը Ձեզ հանգիստ չի տալիս, այդպես չէ՞։

– Ակնհայտորեն, և բնականաբար, իհարկե, ոչ թե դրա մասին շատ եմ մտածում, այլ շատ դժվար է այդ մտքերը մի պահ մի կողմ դնել և զբաղվել ուղղակի առօրյա աշխատանքով։

– Պրն, վարչապետ, և վերջին հարցը։ Արդյոք ինչ-որ ուղերձ ունեք ուղղված մյուս կողմին, բայց ոչ թե քաղաքական առաջնորդներին, ում հանդիպում եք բանակցությունների բերումով, այլ Ադրբեջանի ժողովրդին։ Ուղերձ ունե՞ք նրանց, ովքեր հնարավոր է նայում են մեզ հենց հիմա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես կարծում եմ դա լավ ժանր չէ, որովհետև երբ երկու քաղաքական գործիչներ խոսում են իրար հետ, ըստ էության, խոսում են երկու ժողովուրդներ, որովհետև մի կողմից խոսում է այդ ժողովրդի կողմից ընտրվածը, այս կողմից խոսում է այս ժողովրդի կողմից ընտրվածը։ Հետևաբար, այն՝ ինչ մենք խոսում ենք, իհարկե միջազգային հարթակ է, դա նաև ուղղված է այդ ժողովրդին, բայց եթե որևէ բան կա ասելու, կարելի է ասել այն, ինչ ես առաջին վայրկյանից ասում էի՝ ուղղված էր նաև Ադրբեջանի ժողովրդին։ Նման դեպքերում կան հերթապահ նախադասություններ՝ասում են, որ մենք երկար ժամանակ ապրել ենք այստեղ և դեռ երկար ժամանակ պետք է ապրենք, կարծում եմ բոլոր խոսքերն ասված են։ Իմիջիայլոց, կա թերևս մի բան, որն ուղղված է հավասարապես և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությանը, որովհետև և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությունները պետք է պահանջեն խաղաղություն իրենց իշխանություններից։ Դա պետք է ձևակերպվի որպես հանրային պահանջ և խաղաղություն, ճկունություն և հմտություն այդ պահանջը իրականացնելու։

– Շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար։ Հուսով եմ հնարավոր կլինի հասնել խաղաղության։

– Ես եմ շնորհակալ։


Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի մասին

Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի...

16:15

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

15:45

«Տարվա վերադարձ». Մալխաս Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր

«Տարվա վերադարձ». Մալխաս Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր

15:19

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա

15:03

Խիստ արձագանք չլինելու դեպքում՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը կշարունակվի. ժողովրդական վարպետը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցչին

Խիստ արձագանք չլինելու դեպքում՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը...

14:52

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով քրվարույթի նախաքննությունն ավարտվել...

14:39

Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի. Գեղամ Մանուկյան

Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի. Գեղամ...

14:23

Հայաստան-Վրաստան սահմանը հատել է 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին. Գևորգ Պապոյան

Հայաստան-Վրաստան սահմանը հատել է 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին....

14:05

Նույնիսկ րոպեները կարող էին որոշիչ լինել, բայց այս պահին Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում. Բժիշկը մանրամասներ է պատմում (Տեսանյութ)

Նույնիսկ րոպեները կարող էին որոշիչ լինել, բայց այս պահին Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում....

13:49

Տխուր է ընդդիմության վիճակը, բայց անհույս չէ, իշխանափոխություն հնարավոր է, եթե ընդդիմությունն իր վերջնանպատակում ազնիվ լինի. Վանեցյան

Տխուր է ընդդիմության վիճակը, բայց անհույս չէ, իշխանափոխություն հնարավոր է, եթե ընդդիմությունն իր...

13:33

Տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ կարգալույծ հռչակել. Պահանջ Ամենայն Հայոց կաթողիկոսից

Տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ կարգալույծ հռչակել. Պահանջ Ամենայն...

13:19

Միացյալ Թագավորության հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ. Արայիկ Հարությունյան

Միացյալ Թագավորության հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ. Արայիկ...

12:46

«Օրրանի» սաներն այցելել են կրկես. Արցախցի երեխաների երկրորդ երազանքը Արցախ վերադարձն է

«Օրրանի» սաներն այցելել են կրկես. Արցախցի երեխաների երկրորդ երազանքը Արցախ վերադարձն...

12:35

Թուրքիայում «բարի կամք» են համարել Ադրբեջանի կողմից բենզինի վաճառքը Հայաստանին

Թուրքիայում «բարի կամք» են համարել Ադրբեջանի կողմից բենզինի վաճառքը...

12:21

Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականություն. Վահե Հովհաննիսյան

Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականություն. Վահե...

12:03

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի արդյունքները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի...

11:46

Ճշմարիտ եմ ասում ձեզ, սիրելինե՛ր, որոնք նենգությամբ, կանոնազանցությամբ ու պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ քրիստոսակերտ Մայր Աթոռից ամոթահար ու գլխիկոր կհեռանան. Հայր Ասողիկ

Ճշմարիտ եմ ասում ձեզ, սիրելինե՛ր, որոնք նենգությամբ, կանոնազանցությամբ ու պառակտությամբ կգան...

11:36

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր...

11:28

Նիկոլ Փաշինյանը չունի որևէ կարմիր գիծ և նա որևէ պարագայում չի կանգնելու. Վանեցյան

Նիկոլ Փաշինյանը չունի որևէ կարմիր գիծ և նա որևէ պարագայում չի կանգնելու....

11:28

Ի տարբերություն գործող ռեժիմի խոսույթի՝ կաթողիկոսի խոսքը կառուցված էր հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վրա

Ի տարբերություն գործող ռեժիմի խոսույթի՝ կաթողիկոսի խոսքը կառուցված էր հանդուրժողականության և սիրո...

11:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55