Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ մինչև տարեվերջ 60 մլրդ դրամի բյուջեի թերակատարում կլինի, որը, սակայն, ըստ նրա, օբյեկտիվ գործոններով է պայմանավորված:
«Այս տարվա համար պլանավորվել էր հարկային եկամուտներ՝ 1 տրիլիոն 129 մլրդ , որը ճշգրտված բյուջեով դարձել է 1 տրիլիոն 159 մլրդ, որը ՀՆԱ-ի մեջ 20.7 տոկոս հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն է պարունակում: Բայց պետք է ասել, որ մենք ծրագրել էինք, որ տարվա ավարտին կունենանք 4 տոկոս ՀՆԱ-ի դեֆլյատոր, բայց ամենայն հավանականությամբ կունենանք դեֆլյատորի գրեթե զրոյական գնային մակարդակ: Դա նշանակում է, որ մենք ծրագրված անվանական ՀՆԱ-ից շուրջ 300 մլրդ դրամ ցածր ՀՆԱ կունենանք: Իսկ 300 մլրդ-ը եթե բազմապատկենք 20.7 տոկոսով, միայն շուրջ 60 մլրդ մենք ունենալու ենք այստեղ թերակատարումներ»,-ասաց նա:
Նախարարը նշեց, թե իրենք բնականաբար չեն կարող այնպես անել, որ ամեն գնով հարկերը հավաքեն:
«Դա ոչ այլ ինչ է, քան սպառողների կյանքը բարդացնել, տնտեսվարող սուբյեկտները չեն ստեղծել նման եկամուտ, և դու փորձում ես գերավճարների միջոցով այդ գումարները հավաքես: Դա պայթյունավտանգ է ՀՀ տնտեսության համար»,-ասաց նա:
Օբյեկտիվ պատճառները, ըստ նրա, վերջին երկու տարիների ընթացքում արձանագրված երկու խոշոր շոկերն են՝ միջազգային շուկայում հումքային ապրանքների գների նվազումը և ՌԴ-ի տնտեսության նկատմամբ տնտեսական սանկցիաները, որի արդյունքում ներդրումներն են պակասել, ինչպես նաև տրանսֆերտները:
«Երկու տարվա ընթացքում 700 մլն դոլարով տրանսֆերտները կրճատվել են, այս տարվա ընթացքում էլ բոլոր կանխատեսումներով ակնկալվում է, որ ևս 140 մլն-ով տրանսֆերտների նվազում կլինի նախորդ տարվա համեմատ»,-ասաց նա:
Այս ամենը հաշվի առնելով, տնտեսության վտանգը չեզոքացնելու համար, ըստ նրա, պետք է նոր միջոցներ ներարկվեն տնտեսություն, իսկ դա տեղի է ունենալու պարտքի միջոցով:
«Իսկ դա նշանակում է, որ մենք այս տարի համեմատաբար ավելի բարձր դեֆիցիտ կունենանք. մենք տարվա կտրվածքով կանխատեսում ենք, որ դեֆիցիտը կկազմի 5 տոկոսից բարձր՝ ծրագրված 2.8 տոկոսի փոխարեն»,- ասաց Վարդան Արամյանը:
Անդրադառնալով ՀՆԱ-արտաքին պարտքի 50 տոկոսից ավելի ցուցանիշ ունենալուն և հարցին, թե արդյո՞ք դա վտանգ չէ տնտեսության համար, նախարարը պատասխանեց, որ կառավարությունը հաջորդ տարվա համար ավելի պահպանողական բյուջե է կազմել, որը ենթադրում է 2.8 տոկոսանոց պակասուրդ: Իսկ պարտքի 50 տոկոսից ավելի ցուցանիշը, ըստ նախարարի, վտանգավոր չէ, բայց ահազանգող է, որ զգույշ լինեն ապագայի համար:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44