Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչները մեծ ջանքեր են գործադրում՝ շրջափակման հարուցած խնդիրներն ինչ-որ չափով հաղթահարելու համար:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նորագյուղ համայնքի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանն ասել է, որ վառելիքի սղության պայմաններում մեծ դժվարությամբ կարողացել են ավարտին հասցնել գարու և ցորենի հունձը:
«Այս տարի բերքատվության ցուցանիշները գոհացուցիչ չեն, բերքի որակն էլ իր հերթին բարձր չէ` եղանակային պայմաններից ելնելով: Սակայն պետք է նշեմ, որ, նախորդ տարվա համեմատ, համայնքում երկու անգամ աճել է ջերմոցների քանակը, կատարվել է մեծ ծավալի բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս: Ուրախալի փաստ է, որ բերքը չի տուժել կարկտահարությունից և բավարարում է բնակիչների պահանջները, ավելին` վաճառքի են հանում»,- մանրամասնել է Վ.Պետրոսյանը:
Համայնքապետի խոսքով` այս օրերին շրջվարչակազմի աջակցությամբ համայնքում փորձում են լուծել հացի սղության խնդիրը: Ծրագրում են ունեցած ցորենից ալյուր ստանալ, ու յուրաքանչյուր ընտանիք իր տանը հաց կթխի: Համայնքում փորձում են բավարարվել եղած մսի պաշարներով: Վառելիք չունենալու պատճառով խոտի դեզերը արոտավայրերից գյուղ հասցնելու հետ կապված ևս խնդիրներ կան:
«Բուժկետն ու դեղատունը եղած պաշարներով դեռևս շարունակում են օգնել համագյուղացիներին: Մանկապարտեզն էլ ունեցած միջոցներով շարունակում է գործունեությունը: Բնակիչները չեն ուզում կորցնել հույսը, որ Բերձորի միջանցքը կբացվի, կունենանք ազատ տեղաշարժի հնարավորություն և կլուծվի պարենամթերքի խնդիրը»,- ընդհանրացրել է Նորագյուղի համայնքապետը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44