Արևմտյան մի շարք մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում, որ Բաքուն և Երևանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում», սակայն հապճեպ նախապատրաստված, «հում» խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Արևմտյան մի շարք մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում, որ Բաքուն և Երևանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել գրեթե «առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»։ Մենք ելնում ենք նրանից, որ ստորագրման ժամկետները պետք է որոշեն իրենք՝ կողմերը։
Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը՝ հանուն պատեհապաշտ նկատառումների, այլ աջակցել տևական երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Դրանք պետք է հիմնված լինեն «տեղում» ստեղծված իրողությունների վրա, առաջին հերթին՝ ամենաբարձր մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների վրա։
Հապճեպ պատրաստված, «հում» խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին։ Ընդհակառակը, դա ապագայում նոր հակամարտությունների ու ողբերգությունների նախադրյալներ կստեղծի։ Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի լուծումների որակյալ պատրաստմանը», - ասել է Գոնչարը:
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47